UCOM-ում պաշտոնապես մեկնարկել է IPhone 13-ի վաճառքը Ինչպե՞ս է հայը ստիպում Սյունիքով անցնող բեռնատարից պոկել թուրքական դրոշը Արտակարգ իրավիճակ Գեղարքունիքում. կա 3 վիրավոր Ռուբլու և դոլարի փոխարժեքը կտրուկ փոխվել Աշխարհի մասին խոսելը և երկարաժամկետ պլաններ կազմելը, միայն Նիկոլի դիրքորոշումից ելնելով, հակաարտադրողական և վտանգավոր ցուցանիշ է. Արմեն Աշոտյան Իմ գործունեությունը բարեգործություն չէ, այլ ծառայություն է Հայաստանին, Ռուսաստանին և հայ-ռուսական հարաբերություններին. Մհեր Ավետիսյան Ալիևը դիմել է հայ ժողովրդին Օդի ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում «Վատ խաղաղությունն անգամ ավելի լավ է, քան լավ պատերազմը». Պուտինն ԱՊՀ երկրների խորհրդի նիստում անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորմանը (տեսանյութ) Զոհերի մասին չստուգված ինֆոն մի գրեք ձեր էջերում. Նարինե Մանուկյան


Թոշակների բարձրացման ծրագիրը միֆ է

Ուշադրության կենտրոնում

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է 2022 թվականի հունվարի 1-ից բարձրացնել թոշակները գրեթե «աստղաբաշխական» թվերով՝ մի ամբողջ 2 հազար 100 դրամով։ Սա, իհարկե, ուղիղ 100 անգամ պակաս է պատգամավորների աշխատավարձին ավելացած «ձեռքի ծախսից», բայց էլի քիչ չէ՝ տատիկ-պապիկները հաստատ կգնահատեն։ Տարիքային կենսաթոշակների բարձրացման հետ մեկտեղ՝ 3 հազար դրամով էլ բարձրանալու են զինծառայողների հաշմանդամության զինվորական թոշակները։ Իշխանությունների համար պոպուլիզմի հերթական դոզան ապահովող այս նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Բայց, ուսումնասիրելով նախագիծը, պարզ է դառնում, որ թոշակների բարձրացումը, իրականում, միֆ է։

Բանն այն է, որ կառավարությունը որոշել է հունվարի 1-ից 2 հազար 100 դրամով բարձրացնել նվազագույն կենսաթոշակի չափը՝ 26 հազար 500 դրամը հասցնելով 28 հազար 600-ի, իսկ բազային կենսաթոշակը, որը 18 հազար դրամ է, հաշվարկվում է արդեն աշխատանքային ստաժը, մնում է անփոփոխ։ Այսինքն՝ ամբողջ կյանքում պարապ նստած, երբեւէ չաշխատած քաղաքացիները կստանան 28 հազար 600 դրամ, իսկ, օրինակ, 20 տարվա ստաժ ունեցողը դրանից ընդամենը 5-6 կամ առավելագույնը 10 հազար դրամ ավելի կստանա, որովհետեւ կառավարությունը որոշել է խրախուսել միայն երկրին երբեւէ որեւէ օգուտ չտված պարապ զանգվածին, ոչ թե տարիներով աշխատած եւ հարկ մուծած, հավելյալ արժեք ստեղծած քաղաքացիներին։ Ընդ որում, այդ 2 հազար 100 դրամով ավելի թոշակ ստացողների թիվը բավականին քիչ է՝ մոտ 12-15 հազար շահառու կա, մինչդեռ Հայաստանում կա ավելի քան 460 հազար կենսաթոշակառու։ Այսինքն՝ կառավարությունն ընդամենը 15 հազար քաղաքացու թոշակի չափը գրոշներով ավելացնելով՝ վաղն իրեն փիառ է անելու, թե տեսա՞ք՝ մենք եկանք եւ թոշակները բարձրացրինք։ Ու ժողովուրդը մոռանալու է, որ նրանք եկած-չեկած՝ առաջինն իրենց աշխատավարձի չափն ու պրեմիաներն են տասնյակ, եթե ոչ հարյուր հազարներով ավելացրել։

Սոցապնախարարության կենսաթոշակային ապահովության եւ այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին նպատակահարմար են գտել բարձրացնել առայժմ միայն նվազագույն կենսաթոշակը, քանի որ «կառավարության գերխնդիրը չէ նվազագույն կենսաթոշակը բարձրացնելը, կառավարության գերխնդիրը կենսաթոշակների չափերն ընդհանուր բարձրացնելն է»։

«Այսինքն՝ միջին կենսաթոշակն ավելացնելու խնդիր ունի եւ էդ խնդիրը պիտի լուծի առաջիկա հինգ տարվա ընթացքում։ Որպես մասնավոր լուծում այս մի տարվա կտրվածքով՝ առայժմ անդրադարձ է կատարվել միայն նվազագույն կենսաթոշակին»,-ասաց պաշտոնյան։ Նկատեցինք, որ սրանով կառավարությունը փորձում է իր օգտին դիվիդենտներ հավաքել, մինչդեռ պարզվում է, որ, իրականում, այնպես չէ, որ թոշակներն ամբողջությամբ բարձրանում են, միայն նվազագույն կենսաթոշակի չափն է մի փոքր ավելանում։ «Ես չգիտեմ՝ ով ինչ է ասում, ես տեղյակ եմ մեր հաղորդած տեղեկատվությունից, որտեղ շատ հստակ թվարկված է, թե որ կենսաթոշակներն են ավելանում։ Ես Ձեզ հետ կարող եմ քննարկել այն, ինչ այս պահին արված է, նախատեսվում է անել։ Իսկ թե ինչու է միայն նվազագույնը բարձրացել, այս պահին կառավարությունը նպատակահարմար է գտել բարձրացնել միայն նվազագույնը»,- ասաց Ա․ Գալստյանը։

Տիկին Գալստյանը չցանկացավ պատասխանել այն հարցերին, որոնցում կար քաղաքական ենթատեքստ, օրինակ՝ ինչո՞ւ են թոշակները բարձրացնում ընդամենը 2-3 հազար դրամով, իսկ պատգամավորների, նախարարների, փոխնախարարների աշխատավարձերն ու «ձեռքի ծախսն» ավելացնում հարյուր հազարներով։ «Մի բան խնդրեմ, էլի, ինձ քաղաքական ենթատեքստով հարցեր խնդրում եմ չտալ, ինձ տվեք մասնագիտական հարցեր, ես հաճույքով կպատասխանեմ։ Պարզ է, չէ՞, որ ես էդ հարցերին չեմ կարող պատասխանել։ Ես կենսաթոշակային ապահովության վարչության պետ եմ, ես այլ ոլորտների քաղաքականության վերաբերյալ, ըստ Ձեզ, կարո՞ղ եմ դիրքորոշում հայտնել կամ մեկնաբանություն տալ»,- ասաց նա։

- Լավ, տիկին Գալստյան, ես Ձեր տարիքը չեմ հարցնում, թեպետ վստահ եմ՝ շատ երիտասարդ եք, բայց ինչ-որ պահի Դուք էլ եք հասնելու կենսաթոշակի տարիքի։ Ինձ հետաքրքիր է՝ 28 հազար 600 կամ թեկուզ 35-40 հազար դրամով Դուք կկարողանա՞ք գոնե գոյատեւել, էլ չեմ ասում՝ նորմալ ապրել։

- Ուրեմն, եթե կենսաթոշակների չափերը համարվեին բավարար, կենսաթոշակների ավելացումը տեղ չէր գտնի նույնիսկ կառավարությունների գործունեությունների ծրագրերում։ Այսինքն՝ այդ խնդիրն առկա է, կենսաթոշակները բարձրացնելու հարցը դրված է, եւ կոնկրետ կառավարության գործունեության ծրագրով թիրախներ էլ են սահմանված, թե ինչ ավելացումներ եւ բարձրացումներ են նախատեսվում։ Եվ դրան նախատեսվում է հասնել 5 տարվա ընթացքում։ Եվ ասել, թե ինչու առաջին տարում 5 տարվա թիրախը չի կատարվել, ներող եղեք, կարծում եմ՝ այնքան էլ ճիշտ չէ հարցադրումը։

- Կարծում եք՝ 5 տարում նվազագույն կենսաթոշակի չափը կհասցնեք նվազագույն սպառողական զամբյուղի չափի՞ն։

- Այսօրվա հաշվարկներով՝ դա կազմում է մոտ 68 հազար դրամ, 5 տարվա ընթացքում նախատեսվում է այսօրվա միջին կենսաթոշակը, որ 43-44 հազար դրամ է, հասցնել 67-68 հազար դրամի։ Դա նախատեսվում է։ Ես էդ 68 հազարն ինչու եմ ասում, որովհետեւ ես՝ ինքս, այ, էդ թիրախները սահմանելիս հաշվարկներ եմ կատարել, վերցրել եմ այս տարվա սպառողական զամբյուղը, 4 տարվա ինֆլյացիայի աճով աճեցրել եմ եւ ստացել եմ էդ 68 հազար դրամը։ Իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, 2021 թվականի երկրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով կազմում է 59 հազար 15 դրամ։

- Այսինքն՝ այս պահին, հատկապես որ առջեւում ձմեռ է, ու մարդը, որը միայնակ է ապրում, այլ եկամուտ չունի, միայն թոշակի հույսին է ու ստանում է ընդամենը 26 հազար 500 դրամ, կա՛մ պետք է ջեռուցման վարձը մուծի այդ փողով, բայց սոված մնա, կա՛մ հաց գնի ու մրսի, կա՛մ դեղ գնի՝ մյուս կարիքները հոգալու փոխարեն։

Ավելին՝ այստեղ

Արցախին հատկացվող գումարների աուդիտ կիրականացվի՞. «Փաստ»Երկու դասասենյակ անվանակոչվեց ի պատիվ 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներ՝ Վահե Ադյանի և Արման Ալեքսանյանի անմար հիշատակի. Գ․Ծառուկյան «Ի՞նչ հույս ունենալ մեկից, ով ասում էր, թե հաղթելու համար պարտադիր չէ հաղթել ուրիշներին»․ Էդուարդ Շարմազանով UCOM-ում պաշտոնապես մեկնարկել է IPhone 13-ի վաճառքը Ինչպե՞ս է հայը ստիպում Սյունիքով անցնող բեռնատարից պոկել թուրքական դրոշը Արտակարգ իրավիճակ Գեղարքունիքում. կա 3 վիրավորՌուբլու և դոլարի փոխարժեքը կտրուկ փոխվելԱշխարհի մասին խոսելը և երկարաժամկետ պլաններ կազմելը, միայն Նիկոլի դիրքորոշումից ելնելով, հակաարտադրողական և վտանգավոր ցուցանիշ է. Արմեն Աշոտյան Իմ գործունեությունը բարեգործություն չէ, այլ ծառայություն է Հայաստանին, Ռուսաստանին և հայ-ռուսական հարաբերություններին. Մհեր Ավետիսյան Ալիևը դիմել է հայ ժողովրդին Օդի ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում«Վատ խաղաղությունն անգամ ավելի լավ է, քան լավ պատերազմը». Պուտինն ԱՊՀ երկրների խորհրդի նիստում անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորմանը (տեսանյութ) Ադրբեջանական ագրեսիան, որը շփման գծում արտացոլվում է տարբեր միջադեպերով, իր հերթական դրսևորումն ունեցել է նաև այսօր. Տիգրան Աբրահամյան Զոհերի մասին չստուգված ինֆոն մի գրեք ձեր էջերում. Նարինե Մանուկյան Սադրիչ գործողությունները սկսվել են դեռևս հոկտեմբերի 13-ից․ ԱՀ դատախազությունը մանրամասներ է հայտնումԱլիևը հայտարարություն տարածեցԱդրբեջանական կողմը զոհեր է տվել Հարձակումներ են եղել նաև Արցախի Հարավ և մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ․ ՀՀ ՄԻՊ Զինվորական է ինքնասպան եղել Առավոտյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ․ ՊԲ Ադրբեջանցիները ԱԹՍ-ով են հարվածել հայկական դիրքին. Վահան ԲադասյանՆիկոլ Փաշինյանը ուղերձ է հղելԵրեք վիրավոր զինվորների վիրահատությունները բարեհաջող են անցել. Արտակ Բեգլարյան Լույս չի լինելու Երևանում և 7 մարզում Դիրքապահ զինվորը գիշերում է վրանում, որի վրա արձակված կրակահերթից 9 զինվոր է վիրավորվում. Ռոբերտ Հայրապետյան Վիրավորներից 2-ի վիճակը ծանր է. Նոր մանրամասներ Ինչ իրավիճակ է այս պահին սահմանին. ՀՀ ՊՆՀայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի. Արցախի ՊԲՆիկոլ Փաշինյանն անձամբ կգա խորհրդարան. «Ժողովուրդ»Ազատազրկված համայնքապետերն անգամ ընտրվելու դեպքում կմնան անազատության մեջ. համայնքային կյանքը կպարալիզացվի. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Խորհրդարանում թեժ քննարկումներ են սպասվումԻրադրությունը այս պահին հանգիստ է․ ՊԲ«Հրապարակ».Արցախի դեմ հերթական որոշումն էԽուճապը այսպես է տարածվում՝ համապատասխան կառույցների լռության և անպատասխանատվության պայմաններում. Տիգրան Աբրահամյան Եփվում է նոր դավաճանություն․ Արմեն Աշոտյան Այսօր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը Ռուբլու և դոլարի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ Լավ լուրն էն ա, որ շուկա չկա, որ քանդվի. Փաշինյանը կատակեց Կառավարության նիստին Սպասվում է անձրև և ամպրոպ. Եղանակը Հայաստանում22-ամյա աղջկա մոտ մեթամֆետամին է հայտնաբերվել Իսրայելը հարվածել է իրանական ռազմական ուժերին․ կան զոհեր և վիրավորներ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը. ԲայրամովԲեյրութում հավաքված ցուցարարների դեմ կրակոցներ են արձակվել. բանակը զրահատեխնիկա է մոտեցնում դեպքի վայրին (տեսանյութ) Թուրքիան նոր ռազմական օպերացիա է նախապատրաստում Ուժգին երկրաշարժ է գրանցվելՀոկտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարումը կդադարեցվիԱյսուհետ ՀՀ քաղաքացիներն իրենց անձնագրում որպես ծննդավայր կարող են նշել ոչ թե պետությունը, այլ ծնվելու քաղաքը Իմ երազանքն է Հայաստանը դարձնել աշխարհում արհեստական բանականության լավագույն վայրերից մեկը. ՀՀ նախագահ Մանրամասներ ոստիկանների պատճառով ցնցումների մեջ հայտնված երեխայի առողջական վիճակից (տեսանյութ) Մեկնարկում է Yerevan Open շախմատային միջազգային մրցաշարը
Ամենադիտված