Ադրբեջանական կողմը զոհեր է տվել
Ուշադրության կենտրոնումՆաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ադրբեջանը չի թաքցնում, որ ունի առնվազն 1 սպանված զինվորական՝ Աֆղան Բահրամ օղլու Խամզաև։ Թշնամին ասում է, թե իրենց զինվորը սպանվել է հայկական կողմի դիպուկահարի կրակից։ Հայկական կողմը հերքում է։ Պաշտոնապես հերքում է, բայց ես ուրախ կլինեմ, եթե իրականում մերոնք այդկերպ պատժեն թշնամուն։
ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, թե Մատաղիսից Քարվաճառ ճանապարհին, որի մեծ մասը մեր հսկողության տակ է, կրակահերթի տակ է հայտնվել ադրբեջանական ավտոշարասյունը։ Թշնամին կորուստներ չունի։ Ռուսները չեն նշում, թե ով է կրակել ադրբեջանական ավտոշարասյան վրա, ճիշտ նույնկերպ, ինչպես որ չեն նշում, թե կոնկրետ է կրակում հայկական բնակավայրերի վրա։