Մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա՝ տանկեր, մարտական մեքենաներ, հրետանի. Ինչ է սպասվում հոկտեմբերի 22-ին
Ուշադրության կենտրոնում Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները մեկնարկել են հոկտեմբերի 22-ին:
Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել է, որ զորավարժություններին մասնակցում են ինչպես Հայաստանի ԶՈւ հատուկ բանակային կորպուսի, այնպես էլ ռուսական 102-րդ ռազմաբազայի ուժեղացված ստորաբաժանումները:
Գերենալը նաև ընդգծել է, որ նմանատիպ վարժանքներ անց են կացվում տարին մի քանի անգամ, նախապատրաստական պլանի համաձայն։
Այսօրվա զորավարժություններին խաղարկվելու է մի քանի սցենար։ Զորավարժություններում ներգրավված է մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, մասնավորապես, տանկեր, հետևակի մարտական մեքենաներ (ՀՄՄ), ինքնագնաց հրետանի։ Ակտիվ փուլից հետո պետք է կամփոփվեն արդյունքները, կտրվեն համապատասխան հանձնարարականներ: