Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում «Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել


Սյունիքի Կոռնիձոր գյուղի հարակից տարածքից ադրբեջանցի զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչին պատկանող 107 ոչխար և 5 այծ․ ՄԻՊ-ը ահազանգ է ստացել

Ուշադրության կենտրոնում

ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ներկայացվել ահազանգ այն մասին, որ 2021թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12-ի սահմաններում ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի հարակից տարածքից ադրբեջանական զինված ուժերի ծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի պատկանող 107 ոչխար և 5 այծ:

Կենդանիներին գերեզմանոցի հարակից արոտավայրում արածեցնող քաղաքացին նկատել է, որ ադրբեջանական երկու զինված ծառայողներ իրենց դիրքերից իջել և գալիս են դեպի իր կենդանիները, մոտենալուն պես կենդանիներին քշել-տարել են դեպի իրենց դիրքեր: Այս հանգամանքները, ինչպես նաև այն, որ ադրբեջանական զինծառայողները հափշտակել են հենց նշված քանակի կենդանիներ, ստուգվել են մի քանի աղբյուրների տվյալներով:

Կոռնիձորի բնակիչը ժամը 12։15-ի սահմաններում դեպքի մասին տեղեկացրել է համայնքային մարմիններին: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկությունների՝ դեպքից գրեթե անմիջապես հետո ժամանել  ու տեղում ուսումնասիրություններ են իրականացրել ՀՀ և ՌԴ սահմանապահ ծառայողները ու ներկայում ձեռնարկում են համապատասխան քայլեր:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վերծանել է ահազանգի հանգամանքները, որոնք այն մասին են, որ ՀՀ քաղաքացու սեփականության հափշտակությունը տեղի է ունեցել ՀՀ տարածքից: Այդ հանգամանքները փոխակերպված են սույն հայտարարությանը կից հրապարակվող քարտեզի հատվածի վրա:

ՀՀ քաղաքացու նկատմամբ ադրբեջանական զինծառայողների այս հանցագործության  ահազանգը պետք է դրվի Ադրբեջանի նկտամամբ մեր պետության պահանջների հիմքում միջազգային հարթակներում: Այն կդրվի նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների ու պահանջների հիմքում:

Մարդկանց պատճառվող առանձնապես խոշոր չափերի հասնող վնասների հատուցումը կլինի ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների ապահովման կարևոր երաշխիք:

Ադրբեջանական զինծառայողների այս հանցավոր արարքները խախտում են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի, սեփականության և այլ կենսական իրավունքները, մարդկանց զրկում են անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն՝ անվտանգության խնդիրներին ավելացնելով սոցիալականը:

Ակնհայտ է, որ բոլոր հանցավոր ոտնձգությունների, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումների հիմքը, դրանց սնուցման աղբյուրը մեկն է. ադրբեջանական իշխանությունների հայատյաց ու թշնամանքի, էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականությունը:

Ուստի, պետք է անհապաղ սկսվի Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների շուրջ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու և ադրբեջանական զինված ծառայողներին ՀՀ գյուղերի հարևանությունից, համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու գործընթաց:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս առաջարկն արդեն տեղ է գտել միջազգային կոնկրետ փաստաթղթում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևում:

Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան հաղորդումներ կուղարկի նաև միջազգային կառույցներին ու ՀՀ պետական մարմիններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:

Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելուԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասինՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Ձմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ) Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԴե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Սրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան
Ամենադիտված