Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի Երևանից Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են «Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու


Հետաքրքիր մանրամասներ Փաշինյանի և համայնքապետերի հանդիպումից. «Ժողովուրդ»

Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո Սյունիքի մարզի համայնքապետերը ոչ թե հուզող հարցերի պատասխաններն ու սահմանի անվտանգության երաշխիքներ են ստացել, այլ հակառակը՝ է՛լ ավելի են խճճվել, տագնապել ու տարակուսել՝ ինչ է լինելու Սյունիքի հետ։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մարզի որոշ համայնքապետեր (ցանկությամբ անունները չենք հրապարկում) նշեցին, որ նախքան հանդիպումը կառավարության շենքում համայնքապետերին նախ ոտքից-գլուխ զննել-ստուգել են, ապա բոլորին հավաքել հանդիպման համար նախատեսված սենյակում ու հրահանգներ տվել՝ հատուկ ընդգծելով, որ երբ Փաշինյանը ներս մտնի, պարտադիր ոտքի պետք է կանգնեն։ Հանդիպման նպատակը մարզի շուրջ առկա իրավիճակն էր։ Որեւէ կոնկրետ բան, սակայն, չի ասվել կամ ներկայացվել: Տեղեկացանք, որ Փաշինյանը հիմնականում ասել է այն, ինչ նախօրեի 2.5-ժամանոց հարցուպատասխանի ժամանակ:

«Տպավորություն էր, որ որպես երկրի վարչապետ՝ Փաշինյանն ուղիներ չունի այս իրավիճակից դուրս գալու համար»,- մեզ հետ զրույցում ասաց համայնքապետերից մեկը։ Բայց ընդհանուր հաշվով այնպիսի տպավորություն է եղել համայնքների ղեկավարների մոտ, որ գործարկվում է նույն՝ Արցախի հարցի սցենարը: Փաշինյանը ինչպես նախօրեին, այնպես էլ երեկ համայնքապետերի մոտ հայտարարել է, թե Ադրբեջանը միջանցք է ուզում, ընդ որում՝ արդեն Մեղրիի մոտով, իսկ ինքը չի տալու միջանցք, նրանք էլ սպառնում են ուժով բացել այդ միջանցքը:

«44-օրյա պատերազմից հետո, երեւի հիշում եք, վարչապետն ասում էր, թե Ադրբեջանը 7 շրջաններն էր ուզում, բայց ես հո Արցախ հանձնող չե՞մ, դրա համար էլ պատերազմով եկան, 7 շրջաններն էլ Հադրութն ու Շուշին էլ հետը վերցրեցին: Տպավորություն է, որ նույն սցենարով այժմ էլ «միջանցք չեմ տալու, ես միջանցք տվող չեմ» հայտարարությունն է անում, ինչը շատ ծանր կարող է նստել մեր վրա»,- նշեց «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակից համայնքապետերից մեկը: Մեծ հաշվով համայնքապետերը երեկվա հանդիպումը անկարող ղեկավարի հանդիպում էին որակում։

«Անհասկանալի էր, թե, որպես ղեկավար, ինչ է անում Փաշինյանը վտանգները վերացնելու համար: Նա չպետք է ընկնի, մտածի, թե ժողովուրդն իրեն ինչ կասի, պետք է իրավիճակը ռեալ գնահատի ու լուծումներ տա՝ ժողովրդի հետ անկեղծ խոսելով։ Օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը զգուշացնում էր, թե ինչ կարող է լինել, դրան զուգահեռ՝ ներկայացնում էր նաեւ լուծումը։ Բայց հիմա, փոխանակ լուծում առաջարկելու, մեզ բոլորիս «տղայականով» համոզում է, թե հանձնող տեսակ չէ»,- վրդովմունք արտահայտեց մեկ այլ համայնքապետ։

Այս տագնապալի իրողությունների կողքին էլ տեղեկանում ենք՝ նոյեմբերի 12-ին Ստամբուլում տեղի է ունեցել Թյուրքալեզու պետությունների համագորածակցության խորհրդի 8-րդ գագաթնաժողովը, ինչի ժամանակ անդամ պետությունների՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքիայի ու Ուզբեկստանի ղեկավարները հայտարարություն են ընդունել, որտեղ ընդգծում են Զանգեզուրի միջանցքը՝ որպես Անդրկասպյան Միջազգային Արեւելք-Արեւմուտք Միջին Միջանցքի շրջանակներում կապի բարելավման համար ձեւավորվող հնարավորություն, եւ կոչ են անում անդամ պետությունների համապատասխան իշխանություններին աջակցել Ադրբեջանի Հանրապետության կառավարության ջանքերին՝ դրա շուտափույթ գործարկման համար:

Թուրքական խորհրդի անդամների համար միջանցքի հարցը, փաստորեն, գերխնդիր է։ Նրանք բոլորը, հանուն նույն գաղափարի, կարող են միավորվել՝ ընդդեմ Հայաստանի։ Իսկ մենք ու՞մ ունենք որպես դաշնակից. հարցին երեկ հստակ որեւէ պատասխան չի հնչել:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըՀայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ամենադիտված