Իլհամ Ալիեւը հարցազրույց է տվել «Кремль. Путин. Москва» հաղորդաշարին
Ուշադրության կենտրոնումՆոյեմբերի 28-ին, ռուսական գլխավոր հեռուստատեսություններից մեկն համարվող «Россия-1»-ի եթերով հեռարձակվող «Кремль. Путин. Москва» հաղորդաշարին հարցազրույց է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչով էր կարեւոր Սոչիում տեղի ունեցած Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան՝ պետությունների ղեկավարների մակարդակով անցկացրած եռակողմ հանդիպումը։
Սոչիի օդանավակայանում տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ Իլհամ Ալիեւը հերթական «դիվանագիտական ռեւերանսն» է արել Ռուսաստանի ուղղությամբ՝ հայտարարելով, որ «Ռուսաստանը չափազանց կարեւոր դերակատարություն ունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում»։ Նա նշել է, որ այդ մասին վկայում է եռակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարությունը կապված այն քայլերի հետ, որոնք ձեռնարկվել են տրանսպորտային ուղիների բացման, եւ սահմանների դելիմիտացիայի համար հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։
Ավելին՝ այստեղ