Երեւանը հրաժեշտ է տալիս Վանո Սիրադեղյանին. ուղիղ
TVԵրեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ընթանում է գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը:
Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին 75 տարեկան հասակում, մահվան հանգամանքները հայտնի չեն։
Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի դստեր՝ Արփի Սիրադեղյանի հետ:
Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ ժամը 12:00-ին: Սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի Կոթի՝ դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան 8:00-ին: