18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Ուշադրության կենտրոնումԳյումրիում 2021-ի հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած՝ «ԳԱԶելի» վթարից ամիսներ անց մահացել է 18–ամյա տուժածներից մեկը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հունվարի 15-ին, Գյումրու «Պաթոլոգոանատոմիական լաբորատորիայից» հաղորդում է ստացվել, որ հունվարի 14-ին, ժամը 17.20-ին, «հետվնասվածքային էնցեֆալոպատիա» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոնում մահացել 2003 թ. ծնված Գևորգ Անդրեասյանը։ «Գ. Անդրեասյանի հորեղբայրը հայտնել է, որ եղբոր որդին մարմնական վնասվածքները ստացել էր 2021 թ. հոկտեմբերի 20-ին Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով»,–նշված է հաղորդագրության մեջ: Կատարվում է քննություն:
Ավելին՝ այստեղ