Աննա Հակոբյանի ևս մեկ ազգական մանդատ ստացավ
Ուշադրության կենտրոնումԱյսօր մեկնարկել է 8-րդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի հերթական նիստը: Նիստը վարում է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: Նա տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն տեղեկացրել է ԱԺ պատգամավորների լիազորությունները վաղաժամ դադարած պատգամավորների մանդատները հաջորդ պատգամավորներին տրամադրելու մասին թիվ 4 և 5 արձանագրությունները:
Ըստ այդմ` մանդատները տրվում են ՔՊ նախընտրական ցուցակի առաջին մասի հաջորդ թեկնածուներ Լիլիթ Կիրակոսյանին և Էդգար Հակոբյանին: Ապա հրավիրեց նոր պատվավորներին` երդվելու:
Մեր տեղեկություններով` Էդգար Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի տիկնոջ` Աննա Հակոբյանի ազգականն է և նրա միջնորդությամբ է ընդգրկվել ցուցակում:
Փաստորեն, Ազգային ժողովը համալրվեց Փաշինյանի տիկնոջ ազգականներից ևս մեկով. առաջինը, հիշեցնենք, Հակոբյանի եղբայրն է` Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը: