Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Եղեգնաձորում խանութ է այրվում. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան. դեպքի վայր է մեկնել 4 հաշվարկ Universal Music Group-ը կարող է 1 մլրդ դոլարով գնել Queen-ի ամբողջ երաժշտական կատալոգը Խաչանովը հաղթեց ու դուրս եկավ Ռոլան Գարոսի 1/8 եզրափակիչ Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալությանը Տավուշից տեղեկացնում են. կան տուժածներ Պեսկովը՝ Փաշինյանի հայտարարության մասին Արցախից տեղեկացնում են Իրազեկում՝ հունիս ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է Բաղրամյան 26-ի նստավայր


Ես տղայիս՝ Դավիթին տվեցի, հետ ստացա մասունք առ մասունք

Ուշադրության կենտրոնում

2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմն ինձ համար չի ավարտվել։ Ես երկար ժամանակ պարզապես չէի կարողանում աշխատել, որովհետեւ տղաս անհայտ կորած էր։ Մեկ տարի անց հաստատվեց, որ Դավիթս զոհվել է։

Ես հասկացա, որ իմ զգացմունքներն այլեւս չեն փոխվելու։ Մեկ ու կես տարվա ընթացքում ես սովորեցի ապրել, գործել ու աշխատել ցավին զուգահեռ։ Հիմա մենք հայտնվել ենք զուգահեռ իրականություններում. մի իրականության մեջ կյանքը շարունակվում է, կարծեք, ոչինչ չի պատահել, մյուս իրականության մեջ եղել է պատերազմ, մենք կորցրել ենք Արցախը, կորցրել ենք մի ամբողջ սերունդ, ես կորցրել եմ իմ որդու սերունդը, եւ այն, ինչ մնացել է այդ սերնդից, ինձ համար հիմա թանկ մասունք է, եւ այն, ինչ ես կարող եմ անել իմ աշխատանքով, ուզում եմ անել հենց իրենց համար։ 

Երկար ժամանակ ադրբեջանցիներն այդ հատվածում որոնումներն արգելում էին։ Հետո, երբ որոնողական աշխատանքները սկսեցին, ոչ մեկին չգտան։ Մի քիչ հույս արթնացավ, որ գերի են տարել։ Էդպես մինչեւ 2021թ. մարտի 19-ը, երբ ադրբեջանցիները Կարմիր Շուկայի մոտ մարմիններ հանձնեցին։ Այստեղ էր նաեւ իմ տղայի բանկոմատի քարտը։ Ծնողներից մեկը զանգեց, ասաց՝ էրեխեքի մարմինները բերել են, Դավիթի կոդը 17 65 է։ Բայց քանի որ ԴՆԹ-ի պատասխանը դեռ չկար, հարազատներս ինձ հույս էին տալիս։
Ես տղայիս՝ Դավիթին տվեցի, հետ ստացա մասունք առ մասունք։

Ես մի քանի անգամ վերապրել եմ իմ տղայի մահը։ 2020-ի հոկտեմբերի 16-ից մինչեւ 2021-ի սեպտեմբերի 27-ը իմացա դժոխքի բոլոր գույները, բոլոր մանրամասները։ Ես էդ անտառներում եմ ապրել երկար ժամանակ, ամեն օր պատկերացնում էի՝ ոնց են մրսում, ոնց է ցավում, քամին ոնց է մտնում ողնաշարիդ մեջ։ Երբ մտածում էի, որ գերի է, մի կողմից դա հույս էր, որ տղայիս նորից ողջ կտեսնեմ, մյուս կողմից ուսումնասիրում էի Բաքվի բանտերը, ամեն վայրկյան պատկերացում էի՝ ինչ պայմաններ են, ոնց են տանջում, ոնց են նվաստացնում։  

Հետո եկավ մի փուլ, որ «ո՞ւր ես, Դա՛վ» հարցից փորձում էի չխելագարվել։ Երբ Վարանդայի օդանավակայանը սարքում էին, ինձ թվում էր՝ էրեխուս մասունքները մնացին դրա տակ, ու վերջ։ Ու եկավ մի պահ, որ ասում էի՝ թող լինի մարմինը, թող լինի մի քանի մասունք, միայն թե ես դա ունենամ։ Ինձ համար ամենասարսափելին այն էր, որ այդ անորոշության մեջ եմ մնալու ամբողջ կյանքում։

Զգացմունքների մեջ այնքան վերեւ-ներքեւ էի արել, որ արդեն ուզում էի կայուն ցավ լինի։ Թող մեծ, սարսափելի, բայց կայուն ցավ լինի։ Ես սկսեցի դա ուզել, սկսեցի դրան սպասել։

Հուղարկավորությունից հետո եղավ հենց դա՝ մեծ, բայց կայուն ցավ։ Ես գիտեմ դրա հետ ինչպես վարվել, ես արդեն գիտեմ՝ Դավը որտեղ է, էլ չեմ փնտրում, չեմ փորձում չխելագարվել։ Ես ուղղակի սովորեցի ապրել իմ ցավի հետ, եւ չեմ էլ փորձում հաղթահարել, հրաժարվել դրանից։ Ինչի՞ց հրաժարվեմ՝ Դավիս կարոտի՞ց, հիշողությունների՞ց։ Ինքն իմ կյանքի ամեն ինչն էր, ես ինքս ինձնից հրաժարվել չեմ կարող։ Եթե ես 20 տարի վայելել եմ այդ երջանկությունը, որի անունն էր Դավիթ, ուրեմն, հիմա էլ եմ վայելում, ես հիմա էլ Դավիթի մաման եմ, ու դա ինձնից ոչ ոք չի խլի։ Ես հասկացա, որ «կյանք» բառի բուն բովանդակությունը մարդը կարող է զգալ հենց այս ցավերի մեջ։ Ցավից պետք չէ վախենալ։ Եթե գալիս է, պետք է արժանապատիվ ընդունել եւ հետեւություններ անել։Միայն մի բան եմ խնդրում. զավակ կորցրած ծնողներին երբեք մի ասեք «կյանքը շարունակվում է» արտահայտությունը։ Ավելի վիրավորական, ավելի ցավոտ բան չեք կարող անել։ Երեխա կորցրածներս ուրիշ իրականության մեջ ենք ապրում, որտեղ կյանքի ու մահվան սահմանները լղոզվել են։ Ինձ համար կյանքը շարունակվում է այնտեղ, որտեղ որդիս է, ու չգիտեմ՝ կյանքն էնտե՞ղ է, թե՞ էստեղ է, ավելի շատ էնտե՞ղ եմ, թե՞ էստեղ։

Ես գիտեմ, որ ցավի հետ հնարավոր է ապրել ու բեռ, ցավ չդառնալ մյուսների համար։ Ես գիտեմ, որ այդ ցավով հանդերձ՝ կարող եմ օգնել ուրիշներին։ Ինձ թվում է՝ հիմա Դավն է այդ ուժը տալիս ինձ։

Ալիս Գեւորգյան

ԼՈՒՐԵՐ․com-ի ծրագրային հաղորդումների կազմը կհամալրվի նոր, նմանը չունեցող Backstage նախագծով Հանուն բնապահպանական արդարության Google-ը ԱՄՆ-ում արևային մարտկոցներ կտեղադրի աղքատների համար ԶՊՄԿ աշխատակիցը ատլետիկա մարզաձևի ՀՀ եռակի չեմպիոն Հրահանգել եմ հեռացնել ԱԺ բոլոր ավտոմեքենաների ապակիները մգեցնող թաղանթները, այդ թվում՝ ինձ սպասարկող մեքենաներինը․ Ալեն Սիմոնյան Պահը ճակատագրական է, հապաղումը հանգեցնելու է անդառնալի հետևանքների․ «Արցախի անվտանգության եվ զարգացման ճակատ» «Հայաքվե»-ի մեր մարզային քարոզարշավը սկսում ենք Գյումրիից. Ավետիք Չալաբյան Երևանում խնդիրները չեն լուծվում, քանի որ գործ ունենք սիրողական կառավարման հետ. Տիգրան Սահակյան Երևանի ճանապարհների վիճակը ամենախայտառակն է ամբողջ Հայաստանում. Մեսրոպ Առաքելյան Ո՞ր դատավորներն են ԲԴԽ-ի հաջորդ թիրախը. «Փաստ» «Գազի ներկա սակագնի համար, այո, մեղավորություն են կրում օրվա իշխանությունները». «Փաստ» ՀՀ–ն կարող էր Արևմուտքի և ՌԴ–ի միջև կամուրջ լինել, բայց բախման հարթակ է դառնում. ԾառուկյանԱնվտանգության փոխարեն նախապատվությունը տրվում է վառ գունավորումով, քաղաքական շողոքորթության տարրերով և ճոխացված երազանքային «հեռանկարներով» ներկայացվող նախագծերին․ Վիկտոր ՄնացականյանԳագիկ Ծառուկյանի հովանավորությամբ 7-օրյա ամառային ճամբար կկազմակերպվիՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԵղեգնաձորում խանութ է այրվում. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան. դեպքի վայր է մեկնել 4 հաշվարկ Universal Music Group-ը կարող է 1 մլրդ դոլարով գնել Queen-ի ամբողջ երաժշտական կատալոգը Team Telecom Armenia-ն իրականացնում է բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում (IPO)Խաչանովը հաղթեց ու դուրս եկավ Ռոլան Գարոսի 1/8 եզրափակիչ Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալությանը Տավուշից տեղեկացնում են. կան տուժածներՄեր հայրենիքի սահմանները գծվել են մեր հազարավոր հայրենակիցների արյունով. Իվետա ՏոնոյանՊեսկովը՝ Փաշինյանի հայտարարության մասին ԱրարատԲանկը Leasing Expo 2023-ին կներկայանա հատուկ առաջարկով և մրցունակ պայմաններովԱրցախից տեղեկացնում ենԻրազեկում՝ հունիս ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է Բաղրամյան 26-ի նստավայր Երևանում 11 ամսական երեխայի հետ շենքի 6-րդ հարկից նետվшծ կինը նախկին հաղորդավար էր Թքել եմ էն կադաստրի վկայականի վրա, որը Էրդողանն ու Ալիևը պիտի ստորագրեն. Շարմազանով Միշելի հայտարարությունից հետո անցել է մոտ 3 շաբաթ, սակայն ազատ արձակվող գերիների մասին լուրեր դեռ չկան․ Մանե Թանդիլյանը դիմել է ԱԳՆ-ին Տեղի է ունեցել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» հիմնադիր ժողովը, ընտրվել է Խորհրդի կազմը Երկու արգելքից հետո Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռին թույլատրվել է մտնել Թուրքիայի օդային տարածք. «Հետք» Եվրոպայում գազի գները նվազել են մինչև ամենացածր մակարդակի Օրենքն ուժի մեջ է մտել«Նիկոլ դավաճան». բողոքի մեծ ակցիա Գլենդելում՝ ընդդեմ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու որոշման Փաշինյանը ստում է. տնտեսությունն աճել է խաղամոլության, բանկերի գերշահույթների և ռուս-ուկրաինական պատերազմի հաշվին. Սարգսյան Տիգրանաշենին սպասվում է ավելի վատ ճակատագիր, քան Շուռնուխինն է. Խաչատրյան Քիչ առաջ մեկն իմ և ընտանիքիս նկարի տակ գրել էր՝ «Մտածում եմ՝ ո՞ւր ես փախնելու». Ալեն Սիմոնյան ՖՈՏՈ. Մшհшցել է Պուտինի ենթադրյալ մայրը Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության մասին Երկրաշարժ է գրանցվել«Հանուն Արցախի փրկության»․ «Համախմբում» շարժումը և Արցախի ԱԺ 3 խմբակցությունները համագործակցելու են ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայտարարվել է տարհանում. ի՞նչ է կատարվել Մայրը և երեխան հյուր են եղել այդ տանը, հարցաքննվել են կնոջ ազգականները, այդ շենքի բնակիչները. մանրամասներ ողբերգական դեպքից «Ինչ պետք է արվի ժողովրդին «լեթարգիայից» դուրս բերելու համար, ինչու է կարևոր չկեղծելն ու իրական լինելը»Մայրը ինքնասպան է եղել՝ 11-ամսական տղայի հետ պատուհանից ցած նետվելով. երեկվա դեպքի մանրամասներըԿրակոցներ Լոռու մարզում․ Վանաձորում տղամարդը, տեսնելով պարեկներին, պարկով գողոնը շպրտել է, լինգն էլ նետել է պարեկների ուղղությամբՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Բայդենը վայր ընկնում Ի՞նչ եղանակ է սպասվում ամբողջ հունիս ամսվա ընթացքում Ռոբերտ Ա-ն հիվանդանոցում մահացել է
Ամենադիտված