Ոստիկանությունը նոր հաղորդագրություն տարածեց Արտառոց դեպք Երևանում. ՌԴ քաղաքացին դիմել է ոստիկանություն. սխալ վիրահատության հետևանքով իր քիթը մեծացել է, կրծքերը՝ փոքրացել Գարիկ Գալեյանը տեղափոխվել է հիվանդանոց Մահացել է Անդրանիկ Արաբաջյանը Ողբերգական դեպք՝ Լոռիում Ոստիկանները Նոր Նորքի 7-րդ զանգվածի այգում են. ի՞նչ է կատարվում. տեսանյութ Արտակարգ իրավիճակ մետրոյի կայարանում Ան­հան­գիստ են. հետ «ֆռաց­նել» չի լի­նի. «Փաստ» Հայաստանում բոլոր քաղբանտարկյալները կոնկրետ թիրախավորված մարդիկ են. Վիգեն Հակոբյան Մայիսի 15-ին տեղի ունեցավ «Դանիելյան» արվեստի կենտրոնի ամենամյա հաշվետու ցուցահանդեսը. «Փաստ»


«Վալս պարող պաշտպանության նախարար, 15000 դոլարանոց թամադա». Համացանցը քննարկում է Պապիկյանի ճոխ հարսանիքը

Ուշադրության կենտրոնում

Համացանցը երեկվանից քննարկում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ճոխ հարսանիքը:

Հիշեցնենք, որ նախարար Սուրեն Պապիկյանը ամուսնացել է իր նախկին խոսնակ Արմինե Մուրադյանի հետ: Պսակադրությունը տեղի է ունեցել Գեղարդի վանական համալիրում, իսկ հարսանեկան խնջույքը` Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում: Հարսանիքի քավորը եղել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, հարսանիքին ներկա է եղել Նիկոլ Փաշինյանը` տիկնոջ հետ, հյուրերի թիվն անցել է 500-ից:

«Հրապարակ» կայքի տեղեկություններով հարսանիքի հանդիսավարը Խորեն Լևոնյանն է եղել, ով հայտնի է որպես «թանկարժեք» թամադա: Որոշ տեղեկություններով, նա հարսանիքներ վարում է 10-15 հազար ԱՄՆ դոլարով:

Հանրային ու քաղաքական գործիչներն ու ֆեյսբուքյան օգտատերերը քննարկում են հարսանիքի ճոխությունը` նշելով, որ այն չէր զիջում նախկին պաշտոնյաների կազմակերպած ճոխ հարսանիքներին:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սուրեն Պապիկյանի հարսանիքն իր ճոխությամբ չէր զիջում կամ գուցե նույնիսկ գերազանցում էր նախկին իշխանությունների ժամանակ պաշտոնյաների կողմից կազմակերպվող համանման միջոցառումներին։

Ասֆալտապատման մասով կոռուպցիոն ռիսկն աչք է ծակում»։ 

Նա նաեւ գրել է. «Ադրբեջանը մտել է Հայաստանի ինքնիշխան տարածք ու ամիսներով դուրս չի գալիս։ Հազարավոր տղաների նիկոլենք զրկեցին ամուսնանալու հնարավորությունից․․․ ու հիմա ազգին զբաղեցնում են պաշտպանության նախարարի գլամուրային հարսանիքի կադրերով»։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Միակ բանը որ կարող է առողջ հասարակությանը հետաքրքրել չինովնիկի հարսանիքից, դա ծախսած գումարն է ու կոռուպցիոն ռիսկն արտացոլող մարդկանց ներկայությունը։

Պարեր, նկարներ, հարսի շոր, սկեսուրի նվեր, աման-չաման կոտրել և այլն, հուզում են միայն հետամնաց ու քաղքենի հանրույթներին»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը  իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նիկո՛լ Անհող, որտեղի՞ց պատմության ուսուցիչ Սուրիկին «փարավոնյան» հարսանիքի գումարները

ԶԼՄ-ները բավական մանրամասն ներկայացրեցին ՊՆ ղեկավար «ասֆալտ» Սուրիկի երեկվա ճոխ հարսանիքը «Փարավոն» ռեստորանում...

Հիմա հարց Սուրիկին իշխանության բերած Նիկոլ Անհողին՝«Որտեղի՞ց ընդամենը 3,5 տարի առաջ պատմության ուսուցիչ աշխատող Սուրիկին այդքան գումար, որ նա այդպիսի ճոխ հարսանիք է անում Փարավոնում»...

Հետաքրքիր է, այս հարցը նաև պետք է շատ հետաքրքրի նիկոլակապաշտներին,ժեխին և փթիրին, որոնք աջուձախ խոսում են նախկինների թալանից (որոշ դեպքերում արդարացի)՝ հավատալով, որ իրենց կուռքը դա հետ է բերելու, բայց չգիտես ինչու՛, այդ նույն զանգվածը չի տեսնում, թե Նիկոլն ու իր պեսները, որոնց 95 տոկոսը ամսեկան 100-150 հազար դրամ ստանալուց հրճվում էին, հիմա դարձել են միլիոնատերեր և կարող են իրենց թույլ տալ ավելին, քան նախկին «թալանչիները»... Վառ օրինակը՝ նախկին պատմության ուսուցիչ, նախկին դատված «ասֆլատ» Սուրիկն է...

Օլիգարխների և նախկին պաշտոնյաների զավակների ճոխ հարսանիքներին ամենավերջին անեծքներով և վիրավորանքներով արձագանքող նիկոլականնե՛ր և Նիկոլին սպասարկող ԺԵԽնյուզ, ինչու՞ եք պապանձվել... Ու՞ր են ձեր անեծքներն ու վիրավորանքները, ինչու՞ չեք հաշվարկում, թե ինչ կարելի էր գնել այդ հարսանիքին ծախսված ահռելի գումարներով մեր բանակի համար...»:

Հասարակական գործիչ Հայկ Աթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.« «Մոնումենտի տներից» ԱԹՍ «քամող» վարչապետ կոչեցյալին մեկդ հիշեցրեք, որ երեկ իր մերձավոր ՊՆ նախարարը՝ մի «մոնումենտի տան» գնի հարսանիք ա արել...

Հ.Գ. Ժողովրդից չեք կարողանալու փրկվել, խաբված ժողովուրդը՝ նման է քնած արջի. Ոչ ոք չի նախանձելու ձեզ, երբ արջը զարթնի...»:

Գեւորգ Էմին-Տերյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բայց մի հատ խորացեք էլի` ինչ կեղտի մեջ ենք. Սուրեն Պապիկյանը ՊՆ-ն թողել, մի քանի ամիս գնացել է` վալս սովորելու»։

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն էլ մեկ այլ հարց է բարձրացրել` ֆեյսբուքյան իր էջում գրելով.

«Հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք օր առաջ պետք է պատասխան ստանան

ՀՀ Պ նախարարի հարսանյաց հանդեսին հավուր պատշաճի ստուգվել ե՞ն ՀՀ ԱՆ 05.01.2022 թվականի

N 02-Ն որոշման պահանջների կատարումը

Հյուրերից քանի՞սն են ներկայացրել QR կոդ, քանիսը ՊՇՌ բացասական արդյունքն հավաստող 72 ժամ վաղեմության թեստ և քանիսը հակամարմիններ ունենալու վերաբերյալ 24 ժամ վաղեմության տեղեկանք կամ առողջացման 90օրյա ժամկետը հավաստող ապացույց:

Արդյոք մուտքը սրահ ապահովվել է անձնագրերի ստուգմամբ և դրանք 2-րդ կետում նշված տեղեկատվության հետ համեմատելով»:

Ոստիկանությունը նոր հաղորդագրություն տարածեցԱրտառոց դեպք Երևանում. ՌԴ քաղաքացին դիմել է ոստիկանություն. սխալ վիրահատության հետևանքով իր քիթը մեծացել է, կրծքերը՝ փոքրացել Գարիկ Գալեյանը տեղափոխվել է հիվանդանոց Մահացել է Անդրանիկ Արաբաջյանը Ողբերգական դեպք՝ ԼոռիումՈստիկանները Նոր Նորքի 7-րդ զանգվածի այգում են. ի՞նչ է կատարվում. տեսանյութ Արտակարգ իրավիճակ մետրոյի կայարանումԱն­հան­գիստ են. հետ «ֆռաց­նել» չի լի­նի. «Փաստ» Հայաստանում բոլոր քաղբանտարկյալները կոնկրետ թիրախավորված մարդիկ են. Վիգեն Հակոբյան Մայիսի 15-ին տեղի ունեցավ «Դանիելյան» արվեստի կենտրոնի ամենամյա հաշվետու ցուցահանդեսը. «Փաստ» Մխիթար Գալեյանի հորն են ձերբակալում. Աննա Գրիգորյան ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն տարածեց Ի՞նչ են զեկուցել ուժայինների ղեկավարները Փաշինյանին. «Փաստ» Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Հայկական եռագույնով առաջին ինքնաթիռը, որը շուտով կլինի Երևանում․ Տիգրան Ավինյան (տեսանյութ) Լևոն Քոչարյանին կրկին բերման ենթարկեցինՈւշագրավ տեղեկություն․ Ինչն է հետաձգել հայ-ադրբեջանական մոսկովյան հանդիպումը Պայմանագրային զինծառայող է վիրավորվել Միջազգային հանրությունը վրդովված է Չալաբյանի ձերբակալության փաստից Երկար ժամանակով լույս չի լինելուԱմերիաբանկն ստացել է «Տարվա գործարքը 2021 – Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում Հետաքրքիր և արդյունավետ միջոցառում՝ կազմակերպված Move2Armenia-ի և Armenian Code Academy-ի կողմիցՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ապառիկ վաճառքի կետերում վարկերի ձևակերպումը ոչ թղթային տեխնոլոգիայի կիրառմամբԵրկրաշարժ` ՏավուշումՕպտիմալացում՝ առանց աշխատակազմերի հետ քննարկման. ևս երկու պոլիկլինիկաներ փակման վտանգի առաջ են Շենգավիթում տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է Չալաբյանի կալանավորման որոշումը բացարձակ անհիմն է․ անհապաղ վերաքննիչ բողոք կներկայացնենք․ պաշտպանՆիկոլ Փաշինյանը ուղերձ է հղելԻնչ վիճակում է Սոթքում վիրավորված անձըՄոսկվայում չեն բացառում, որ Փաշինյանը, Ալիևը և Պուտինը կհանդիպեն Օդի ջերմաստիճանը կբարձրանաՄարզպետ, ով անգամ «Կոտայք» ՋՕԸ-ում չի կարողանում հարց լուծել Ով ինչ ուզում՝ անում է, իսկ ՄԻՊ-ը քնած է հայտնի կենդանու ականջում. Կարեն Քոչարյան Ադրբեջանցիներն փորձում են Արցախի Աղավնո գյուղում էլեկտրասյուներ տեղադրել, հայկական կողմը թույլ չի տալիս Արցախից տեղեկացնում ենԽուճապի չմատնվել. ԱԻՆ-ից տեղեկացնում ենՓաշինյանի տարօրինակ հայտարարությունը Մոսկվայում Մահացածը ՀՀ ՊՆ ծառայող էր. տեսանյութ Սա քաղաքական հետապնդում է, որտեղ Ավետիք Չալաբյանին կարող ենք որպես հավաքական կերպար դիտարկել 40 տարեկան 3 երեխաների մայրը եռյակ տղաների է լույս աշխարհ բերել Ոստիկանությունը հայտարարություն տարածեցԵրկար ժամանակով գազ չի լինելուԱյս կառավարությունն ունակ չէ վաղվա օրը տեսնել․ Նաիրի Սարգսյան Հանդիպում 30 տարի անց. Ում է հանդիպել Ռոբերտ Քոչարյանը Ոստիկանները կոտրել են 77-ամյա կնոջ ձեռքը. Հայկ ՄամիջանյանԳնդակոծվել է Սոլոխ գյուղըՀայ ազգը պետք է կոտորվի․ Նիկոլ Փաշինյանի աջակիցը՝ ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՉալաբյանի հանդեպ սկսված գործընթացները քաղաքական աստառով ճնշում են որակում նաև «դրսում». «Փաստ»Ես ձեր... ակտիվիստների ու Փաշինյանին սատարողների միջև բախում տեղի ունեցավ
Ամենադիտված