Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմ


«Դաժան» պայքար ծխելու դեմ․ վնասում են միայն բիզնեսին

Վերլուծություն

Նախօրեին ուժի մեջ է մտել Առողջապահության նախարարության առաջարկած նախաձեռնությունը, որով հանրային սննդի օբյեկտներում կտրականապես արգելվում է ծխախոտը և ծխախոտի բոլոր տեսակի փոխարինիչները։ Ընդ որում Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռամբ, արգելքը տարածվում է ոչ միայն փակ, այլ նաև բաց տարածքների վրա։ Գնահատելով առողջապահության նախարարության պայքարը ծխելու դեմ և «մտահոգությունը» հանրային առողջության վերաբերյալ՝ հարկ ենք համարում նշել, որ ծխելու դեմ նման բարբարոսական մեթոդներով որևէ առաջընթացի չեն հասնելու, ընդհակառակը, ստացվելու է միայն հերթական «պտիչկան», երբ Անահիտ Ավանեսյանը ու նրա անմիջական ղեկավարությունը կկարողանան հրապարակային հայտարարել, թե պայքարում են հայ ժողովրդի առողջության համար, իսկ իրականում կտուժի բիզնեսը, կտուժեն հանրային սննդի բազմաթիվ օբյեկտներ։

Ընդ որում բոլոր այդ օբյեկտների մեծ մասը տեղակայված են Երևան քաղաքի կենտրոնում, որտեղ ամենամեծ կենտրոնացումն է և ամենամեծ գումարն է շրջանառվում հանրային սննդի օբյեկտներում։ Պրակտիկորեն Հայաստանի իշխանությունները ու նրա տեսչական մարմինները չունեն համապատասխան ռեսուրսներ բոլոր օբյեկտները անընդհատ ստուգելու համար։ Եվ որևէ մեկին չի խանգարում Երևանի ծայրամասում կամ մերձակա որևէ շրջանի որևէ ռեստորանի առանձնասենյակում խմել և ծխել։ Վստահաբար ռեստորանների մեծ մասի սեփականատերերը չեն արգելելու նման պահվածքը և, ընդհակառակը, տեսուչներին թույլ չեն տալու, որպեսզի նրանք ստուգումներ իրականացնեն։

Արդյունքում Երևան քաղաքի կենտրոնի տասնյակ և հարյուրավոր ռեստորաններ, խորտկարաններ և սրճարաններ զրկվելու են լուրջ ֆինանսական հոսքերից, փակվելու են կամ ստիպված են լինելու տեղափոխել իրենց բիզնեսը այլ համապատասխան վայրեր՝ կոծկելով, որ իրենց մոտ հաճախորդները ծխում են։ Իհարկե, ծխելու դեմ արշավը բավականին կարևոր է, շատ ավելի կարևոր քան աղի և աղամանների դեմ պայքարը, որը տանում է նույն Անահիտ Ավանեսյանը։ Սակայն վաղուց Հայաստանի քաղաքացիները հասկացել են, որ միայն դեկլարատիվ կոչերով և մեկ-երկու կիսաքայլերով հնարավոր չէ որևէ բանի հասնել։ Փաշինյանը կարող է տարեվերջին իր հարյուր ձեռքբերումների մեջ ավելացնել նաև ռեստորաններում ծխողների թվի նվազումը, սակայն առավել կարևոր է՝ արդյո՞ք դա կազդի հանրության շրջանում ծխողների թվի իրական նվազման վրա, վստահաբար՝ ոչ։ Փոխարենը մարդիկ զարտուղի ճանապարհներ են գտնելու և շարունակելու են ծխել՝ վնասելով սեփական առողջությունը։

Կարեն Մկրտչյան

Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելուԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասինՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Ձմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ) Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԴե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Սրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում
Ամենադիտված