Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արված Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը


Պաշտպանության նախարարությունը կրկին կոծկում է իրականությունը

Վերլուծություն

Երեկ մի քանի ժամ տարբերությամբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց երկու ժամկետային զինծառայողների մահվան մասին։ Դեպքերը տեղի են ունեցել ոչ մարտական պայմաններում՝ Կապանում և Մեղրիում։ 20-ամյա Ալբերտ Միրոյանի դին ծնոտի հատվածում հրազենային վիրավորումով հայտնաբերվել էր նախօրեին երեկոյան ժամը 9-ի սահմաններում, Կապանի մոտ գտնվող մարտական դիրքում։ Ժամեր անց նույն Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ 19-ամյա ժամկետային զինծառայող Էդուարդ Ռուստամյանն է մահացել։ Նրա դին հայտնաբերվել է Մեղրիի զորամասում՝ հրազենային վիրավորումով։

Երկու դեպքում էլ հարուցվել է քրեական գործ, և Պաշտպանության նախարարության ու քննչական կոմիտեի հաղորդմամբ, միջոցներ են ձեռնարկվում հանգամանքները պարզելու համար: Նշենք, որ առաջին դեպքի մասին հայտնի էր դարձել դեռ երեկ գիշերն անց, երբ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե Ադրբեջանը հարձակման է անցնում։ Մինչև առավոտ Հայաստանի Պաշտպանության նախարարությունն այդպես էլ որևէ պարզաբանում չներկայացրեց և միայն առավոտյան շուտ հիշեցրեց իր գոյության մասին։ Ավելին, երեկ նույնիսկ Սուրեն Պապիկյանի գլխավորած գերատեսչությունը հաթաթա էր տալիս մարդկանց, մուննաթ գալիս, թե սոցիալական ցանցերով ու տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, որ իբր Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սադրանք են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին, չի համապատասխանում իրականությանը։

«Եվս մեկ անգամ հորդորում ենք սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություններ հրապարակային հրապարակելիս հիմնվել բացառապես պաշտոնական հաղորդագրությունների վրա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր պաշտպանության նախարարությունը։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, Պաշտպանության նախարարությունը թերևս միակ հիմնարկն է, որը վարկանիշի և հեղինակության բացառիկ գահավիժում ունեցավ։ 44 օր շարունակ ստելուց և խաբելուց հետո մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում չեք գտնի որևէ մարդու, որը կվստահի այդ կառույցին, ավելին չեն վստահում նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները։ Եվ արատավոր վարքը, որ ցուցաբերում է պաշտպանական գերատեսչությունը, այլևս դուրս է որևէ տրամաբանությունից։

Նույն բանը Պաշտպանության նախարարությունը կարող էր հայտնել շատ ավելի վաղ, հանգստացնելով կրքերը, նաև հարավ-արևելյան հատվածում գտնվող զորամասերի զինծառայողների ծնողներին, որոնք վստահաբար գիշերվա կեսին զանգահարում էին իրենց զավակներին՝ ճշտելու արդյո՞ք ամեն ինչ նորմալ է։ Օրեր առաջ էլ Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում էր բանակային նոր ռեֆորմի, իրենց կատարած կադրային փոփոխությունների վերաբերյալ, նշում, թե լուրջ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ Թե որքանո՞վ են լուրջ այդ աշխատանքները, պարզ դարձավ ընդամենը երեկ, երբ հերթական անգամ Պաշտպանության նախարարության անտեղյակության և պրոֆեսիոնալիզմի պակասի պատճառով ստիպված խուճապ տարածվեց մամուլում և հանրության շրջանում։ 

Դավիթ Պողոսյան

Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ)
Ամենադիտված