Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի Երևանից Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Արման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են


Եվրոպան նոր լիցք է հաղորդում փաշինյանական վարչախմբին

Վերլուծություն

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը դրական է գնահատել դեկտեմբերի 5-ին Հայաստանի ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընդհանուր թափանցիկությունը, սակայն մտահոգություն է հայտնել քվեարկության չափազանց բարդ ընթացակարգերի վերաբերյալ։ Ստրասբուրգում կայացած նիստում Հայաստանի իշխանություններին դրվատել են, գովել դրական քայլեր կատարելու, թափանցիկ, արդար և մրցակցային ընտրությունների ուղղությամբ՝ կեղծ կատարված քայլերի համար։ Ըստ էության, եվրոպական կառույցների կողմից տրված այս դրական գնահատականը լրացուցիչ խթան է դառնալու Նիկոլ Փաշինյանի իշխանության համար` փորձելու տեղում ամրապնդվել։ Առաջիկայում կայանալու է Վեդիի ընտրությունները, որտեղ թեկնածուն Գարիկ Սարգսյանն է։ 

Մեր տեղեկությունների համաձայն՝ իշխանություններն այս օրերին լայն թափով պատրաստվում են նաև Երևանի քաղաքապետի ընտրություններին։ «Առաքելություն» կուսակցությունից ճողոպրած և իշխող թիմի գրկում հանգրվանած Հրաչյա Սարգսյանն այլևս կորցրել է իշխանության մեջ ունեցած լծակները, իսկ գործակարգավարական կամ ավագանու նիստերում վերջինիս դրսևորած վարքը նույնիսկ ծաղրի առարկա է դարձել իշխող ուժի շրջանում։ Իհարկե, վաղուց արդեն հայտնի է, որ փաշինյանական իշխանությունը քաղաքապետի թեկնածուի հարցում արդեն կողմնորոշվել է։ Թեկնածուն նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է, վերջինս իր մարդկանց է նշանակել փոխքաղաքապետերի պաշտոններում, այս օրերին էլ ակտիվորեն պատրաստվում են Երևանի ՏԻՄ ընտրություններին։ Ամենայն հավանականությամբ արդեն այս գարնան վերջ, կամ ամռան սկիզբ պարզ կդառնա, թե երբ են իշխանությունները ցանկանում կազմակերպել ընտրությունները։ 

Վարչախմբի խաղաքարտերը փոքր-ինչ խառնեց ռուս-ուկրաինական պատերազմը և սահմանի սրումը, որը կարող է լրջորեն ազդել իշխանության վարկանիշի վրա։ Այդուհանդերձ իշխանությունը մտադիր է ամեն գնով վերցնել նաև մայրաքաղաքը և դրա համար առաջին գիծ է հանել իր գորշ կարդինալի համարում ունեցող Տիգրան Ավինյանին։ Մյուս թեկնածուները, որոնց մասին տեղեկություններ են շրջանառվում մամուլում, այնքան էլ լուրջ չեն դիտարկվում ո՛չ հանրության, ո՛չ էլ նույնիսկ քաղաքական ուժերի կողմից։ Ըստ էության, եթե չափազանց լուրջ և առաջատար դեմք չհաջողվի ներկայացնել Տիգրան Ավինյանի դեմ, վերջինիս կհաջողվի բավական զգալի տարբերությամբ հաղթանակ տոնել Երևանի ՏԻՄ ընտրություններում։ Թերևս դա որոշակի դրական ազդեցություն կունենա, ի վերջո իմպուլսիվ և սեփական պարտականություններից գլուխ չհանող Հրաչյա Սարգսյանի փոխարեն Երևանը կունենա գոնե փոխվարչապետի փորձ ունեցող քաղաքապետ։

Տարոն Ավետյան

 
Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Ամենադիտված