ՌԴ ՊՆ-ից տեղեկացնում են Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասին Երևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան


Փաշինյան-Ալիև սիրախա՞ղ․ ընդդիմության մուտքն Արցախ արգելել են

Վերլուծություն

Հայաստանի խորհրդարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ մենակ էր մնացել։ Նիստը սկսվելուց հաշված րոպեներ անց, ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները փորձեցին Արցախի դրոշ դնել ամբիոնին և իրենց սեղաններին, ինչը կանխեցին գործող իշխանության պատգամավորները։ Դրանից հետո ընդդիմությունը հայտարարեց, թե այս շաբաթ հրաժարվում է մասնակցել խորհրդարանի աշխատանքներին, քանի որ իշխանությունը անհամարժեք է արձագանքում երկրի առջև ծառացած մարտահրավերներին, հանձնում է Արցախը և Հայաստանի ինքնիշխանությունը և որոշեցին բոլորը միասին մեկնել Արցախ։ Ընդդիմությունն, ի դեպ, պատրաստված էր եկել, իր հետ բերել էր նաև իր պայուսակները, որոնցով էլ շարժվեցին Արցախի ուղղությամբ։

Ժամեր անց հայտնի դարձավ, որ ընդդիմադիր պատգամավորներին պարզապես թույլ չեն տալիս մուտք գործել Արցախ։ Նրանց կանգնեցրել էին ճանապարհին՝ Լաչինի անցակետի մոտ, թույլ չեն տվել հատել անցակետը և մուտք գործել Արցախ։ Ընդ որում այս ամենը իրականացվել է առանց որևէ բացատրության։ Ի դեպ պատահական չէ, որ երբ ընդդիմադիրները հայտարարեցին Արցախ մեկնելու մասին, իշխանական կայքերը հայտնեցին, իբր Արայիկ Հարությունյանը չեղարկել է ընդդիմադիրների հետ պլանավորած հանդիպումը, այնինչ նման հանդիպում, ըստ ԶԼՄ-ների, նախատեսված չի էլ եղել։

Փաստացի, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մուտքը Արցախ արգելվել է ոչ թե Հայաստանի գործող իշխանությունների, այլ Արցախի իշխանությունների հանձնարարությամբ։ Նույն Արայիկ Հարությունյանը օրեր առաջ միասնական օրակարգի, ներքաղաքական կայունության և համախմբման մասին էր ճամարտակում։ Փոխարենը, այսօր թույլ չի տալիս ընդդիմության մուտքը Արցախի տարածք։ Իսկ իշխանական խմբակցությունը մենակ մնալով խորհրդարանում՝ արագորեն դակեց բոլոր նախագծերը, ընդունեց այն ամենը, ինչ պետք է ընդուներ, դեմ քվեարկեց ընդդիմության ներկայացրած նախագծերին, ձեռքի հետ էլ յուրաքանչյուր երկու բառ իրար կապելու ընդունակ պատգամավոր բարձրացավ ամբիոնի մոտ՝ բմբլելու ընդդիմադիրներին։

Իշխանության վարքը կարելի է բնութագրել մեկ բառով. անասելի ցինիկ։ Երբ ստեղծված իրավիճակում, փոխանակ զբաղվեն շատ ավելի կարևոր գործերով, երկրին սպառնացող վտանգներով, առիթ են փնտրում ընդդիմությանը քննադատելու համար։ Ոչ պակաս քննադատության արժանի են նաև ընդդիմադիրները, որ իրական քննադատությունը, բովանդակային խոսքն ու քաղաքական միտքը թողած, զբաղված են ընդամենը Արցախի դրոշը այս ու այնտեղ, խորհրդարանի ամբիոնի վրա տնկելու անպտուղ գործողություններով` իշխանությանը հնարավորություն տալով այսկերպ իրենց հետ մտնելու բովանդակազուրկ բանավեճերի դաշտ, որից բնականաբար չի շահում Հայաստանի Հանրապետությունը։

Սարգիս Գալստյան

ՌԴ ՊՆ-ից տեղեկացնում ենՎիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասինԵրևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստըԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. ԷրդողանԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանԻնչո՞ւ Պուտինը չի գնացել ողբերգության վայր Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանԱնցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան 21-ամյա ուսանողը մահացել է թռչնագրիպիցԵվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) «Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգըԵրևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվիԱրցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը մեղադրել է Ֆրանսիային՝ «ՀՀ-ին նոր պատերազմի մղելու համար»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները
Ամենադիտված