Ռուսական զորքը հեռանո՞ւմ է
ՎերլուծությունLragir.am-ը գրում է.
Միջազգային մամուլում տեղեկություններ են հրապարակվում, ըստ որի ռուսական զորքը դուրս է բերվում Սիրիայից՝ Ուկրաինայում մեծ կորուստներ կրած բանակը համալրելու համար։ Վերջերս Ուկրաինայում ռուսական բանակի ռազմական գործողությունների հրամանատար էր նշանակվել գեներալ Դվորնիկովը, ով հայտնի է որպես «Հալեպի մսագործ»․ այդ կոչումը նա ստացել էր խաղաղ բնակավայրերը ավերելու մարտավարության համար։ Ուկրաինայում, եւ հատկապես Ուկրաինայի հարավում եւ արեւելքում ռուսական բանակը նրա նշանակումից ի վեր լայնորեն կիրառում է այդ մարտավարությունը։
Ավելի վաղ, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել էր, թե Սիրիայից եւ Մերձավոր Արեւելքի այլ շրջաններից տասնյակ հազարավոր կամավորներ են պատրաստ կռվել Ուկրաինայի դեմ։ Միջազգային մամուլում տեղեկություններ եղան, որ Ռուսաստանը բացել է վարձկանների հավաքագրման կետեր, որոնց Թուրքիայի ու Ադրբեջանի աջակցությամբ տեղափոխում են Ուկրաինա։ Միեւնույն ժամանակ, տեղեկություններ եղան, որ Ասադը մերժել է իր բանակի մի մասը տրամադրելու Մոսկվայի առաջարկը։
Ուկրաինայում ռուսական բանակի կորուստների ֆոնին տեղեկություններ էին հրապարակվում նաեւ այլ շրջաններից, այդ թվում Տաջիկստանի, Հայաստանի ռուսական բազաներից ռուս զինվորականների տեղափոխման մասին։
Ավելին՝ այստեղ