Գլխից վիրավորում ստացած լրագրողուհին հիվանդանոցում մահացել է
Ուշադրության կենտրոնում«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի լրագրողուհի Շիրին Աբու Աքլեն մահացել Է վերքերի հետեւանքով, որն ստացել Է Հորդանան գետի Արեւմտյան ափին անվտանգության իսրայելական ուժերի եւ պաղեստինցիների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում: Այդ մասին հաղորդում են մերձավորարեւելյան ԶԼՄ-ները:
Նրանց տեղեկատվության համաձայն, 51-ամյա լրագրողուհին, որը մի քանի տասնամյակ զբաղվում Էր մերձավորարեւելյան հակամարտության լուսաբանմամբ, գլխից վիրավորվել Է մայիսի 11-ի առավոտյան, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել Է:
Նշվում Է, որ Աբու Ակլեն եղել Է սաղավարտով եւ զրահաբաճկոնով՝ «Մամուլ» մակագրությամբ:
Ավելին՝ այստեղ