Մի քանի տարի առաջ աղջկա հայրը թույն խմեց, մահացավ. նոր մանրամասներ՝ 12-ամյա աղջկա ինքնասպանության փորձից
Ուշադրության կենտրոնումԵրեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Դիտակ համայնքում։ Գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտուհիներից մեկը դպրոցից տուն գալուց հետո ինքնասպանության փորձ է կատարել։ 12-ամյա աղջիկը դասերից հետո վերադառնալով տուն՝ գյուղատնտեսական թույն է խմել, փորձելով այդ կերպ կյանքին վերջ տալ։
Երեխային անմիջապես տեղափոխել են Մուրացան հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել 12-ամյա աղջկա կյանքը։
Դեպքի մանրամասները ճշտելու նպատակով 1or.am-ը կապ հաստատեց Դիտակ համայնքի ղեկավար Սուրեն Սրապոյանի հետ.
«Երեկ ամբողջ օրը է՛լ ոստիկանությունից, է՛լ բաժնից դպրոցի տնօրինությունով, ուսուցչական կազմով իրար էին խառնել, որ իբր այդ աղջիկը թույն է խմել, ինքնասպանության փորձ կատարել: Երեկոյան դպրոցի տնօրենը զանգել է աղջկա մորը` առողջական վիճակից հետաքրքրվելու, բա` ով ա ասել, որ երեխեն թույն ա խմել, իմ երեխեն «ցոգոլ» ա կերել, թունավորվել: Այսօր պետք է դուրս գրեին հիվանդանոցից, բայց անկեղծ ասած` ես չեմ էլ հետաքրքրվել մանրամասներով: Եթե 6-րդ դասարանի երեխան նման ավանտյուրիստ է, ցույց է տալիս, որ թույն է խմել, բոլորին իրար խառնում, ես ասելու բան չունեմ»:
Շարունակությունն՝ այստեղ