Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


Ավետիք Չալաբյանի պաշտպանները հայտարարություն են տարածել

Քաղաքականություն

«5165» շարժումից հայտնում են, որ Ավետիք Չալաբյանի պաշտպաններ՝ Վարազդատ Հարությունյանը և Արթուր Հարությունյանը հայտարարություն են տարածել նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և կալանավորման իրավաչափության վերաբերյալ:

«2022թ․ մայիսի 12-ին Ավետիք Չալաբյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախատեսում է պատասխանատվություն Հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար՝ կատարված երկու կամ ավելի անձանց նկատմամբ 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը անհիմն կերպով բավարարել է Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։

ՄԵՂԱԴԱՐԱՆՔԻ ՀԻՄՆԱԶՈՒՐԿ ԼԻՆԵԼԸ

Ավետիք Չալաբյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի ապացույց հանդիսացող գաղտնի ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու  վերաբերյալ որևէ  պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան միտումնավոր ակնհայտ պրովոկացիա անող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են։ Ոչ նյութական արժեքներից խոսող անձը նույնիսկ տրամաբանորեն չէր կարող ունենալ զրուցակցին նյութապես շահագրգռելու շարժառիթ։  Գործում առկա չէ որևէ ցուցմունք, որով կհաստատվեր հիմնավոր կասկածն առ այն, որ Ավետիք Չալաբյանը հնարավոր է կատարծ լինի իրեն ապօրինաբար մեխսագրվող արարքը։ Այս պարագայում ամբողջությամբ բացակայում է հանցագործության օբյեկտիվ կողմը՝ երկու և ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագռգռություն տրամադրելը։ Նույնիսկ Թոռնիկ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավանքերին մասնակցելու համար։ Ահա այս պայմաններում Ավետիք Չալաբյանին անօրինական կերպով առաջադրվել է մեղադրանք և վերջինս դատարանի անօրինական որոշմամբ կալանավորվել է։ Միանշանակ է, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված կալանքը կրում է պատժիչ բնույթ։

ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ԿԻՐԱՌՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՊԱՏԻԺ

05.05.2021թ․ ընդունված և  01.07.2022թ․ ուժի մեջ մտնող նոր քրեական օրենսգրքով վերոնշյալ արարքը չի հանդիսանում հանցագործություն, ուստի օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն իրավունքի ուժով ենթակա է դադարեցման։ Նույնիսկ նման պայմաններում դատարանը բավարարել է երկամսյա կալանքի միջնորդությունը, որն անգամ չի հասցնելու սպառվել։ Այս առումով ակնհայտ է դառնում, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցն ունի ոչ թե քննության արդյունավետության, այլ՝ պատժիչ նպատակ։ Որևէ ողջամիտ իրականության մեջ հնարավոր չէ պատկերացնել, որ հասարակության շրջանում բարձր հարգանք և հեղինակություն վայելող անձը կխուսափի կամ կխոչընդոտի մի քրեական գործի քննություն, որը մեկ և կես ամիս հետո ենթակա է լինելու կարճման։

Ավելին, մեր համոզմամբ, մեղադրանքի հիմքում դրված վերոնշյալ հանցակազմը (երկու և ավելի անձանց նկատմամբ) ընդամենն ունեցել է կալանավորումը հնարավոր դարձնելու նպատակ։ Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կարող է կիրառվել միայն այնպիսի հանցանքի դեպքում, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է։ Քրեական գործով ձեռք չի բերվել գեթ մեկ ապացույց, որով հիմնավորվում է, որ ենթադրյալ արարքը, այսինքն՝ նյութական շահագռգռվածությունը ընդհանրապես տրամադրվել է, առավել ևս՝ 2 և ավելի անձանց։ Դատարան ներկայացված նյութերում չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագռգռվածության հասցեատեր որևէ երրորդ անձի անուն։ Ավելին, քննիչն անգամ որևէ ջանք չի գործադրել, պարզելու, թե արդյոք առկա է որևէ երկրորդ անձ, որին պետք է տրամադրվեր կամ առաջարկվել է նյութական շահագռգռվածություն։ 

Նման պայմաններում, ակնհայտ է, որ քրեական գործը հարուցվել է 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով բացառապես այն նպատակով, որպեսզի հաղթահարվի առավելագույն ժամկետի ցենզը, քանի որ այս պարագայում առավելագույն պատիժն ի տարբերություն 163-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գերազանցում է մեկ տարին։ 

ԱՄՓՈՓՈՒՄ

Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվում է ապօրինի քրեական հետապնդում։ Ըստ այդմ՝ 
մի կողմից ի սպառ բացակայում է արարքը կատարված լինելու հիմնավոր կասկածը, մյուս կողմից՝
կալանավորումն ընտրվել է մի արարքի համար, որը նոր քրեական օրենսգրքով ապաքրեականացվել է,
այսինքն՝ ընդամենը մեկ և կես ամսից քննությունը դադարելու և քրեական գործը կարճվելու է,
ուստի չկա այդ քննությունից՝ Ավետիք Չալաբյանի կողմից խուսափելու կամ խոչընդոտելու
որևէ իրական և տրամաբանական շարժառիթ»:

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)
Ամենադիտված