Ադրբեջանցիներն փորձում են Արցախի Աղավնո գյուղում էլեկտրասյուներ տեղադրել, հայկական կողմը թույլ չի տալիս
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանցիներն այսօր փորձում են Արցախի Աղավնո գյուղում էլեկտրասյուներ տեղադրել, հայկական կողմը թույլ չի տալիս։ Այս մասին Lragir.am-ին տեղեկացրել է Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Մարտիրոս Հակոբյանը, ով բնակություն է հաստատել Արցախի Աղավնո համայնքում։
«Մենք հենց հիմա գնում ենք իրենց հետ բանակցելու։ Իրենք եկել են, էլեկտրասյուներ են ուզում տեղադրել գյուղում՝ հոսանք քաշելու համար, մենք թույլ չենք տալիս։ Հոսանքը տանելու են այն տարածքներ, որոնք պատերազմի ժամանակ զբաղեցրել են։ Բանակցությունների ավարտին կկարողանամ լրացուցիչ ինֆորմացիա տալ, հիմա դեռ չգիտենք, թե ինչով կավարտվեն բանակցությունները»,- ասել է նա։
Ավելին՝ այստեղ