10 պատգամավոր հատել է հարգելի բացակայությունների շեմը․ ովքե՞ր են նրանք և կզրկվե՞ն մանդատից
ՔաղաքականությունԱզգային ժողովի 10 պատգամավոր արդեն իսկ հատել է հարգելի բացակայությունների թույլատրված շեմը: Այս մասին hetq.am-ը տեղեկանում է խորհրդարանին ուղարկված գրավոր հարցման պատասխանից:
Ըստ աղբյուրի՝ մայիսի 16-ի դրությամբ 193 քվեարկություն և գրանցում է եղել, սա նշանակում է, որ 97 անհարգելի բացակայությունները գերազանցողները նստաշրջանի ավարտին կարող են հայտնվել մանդատից զրկվելու վտանգի առջև: ԱԺ կանոնակարգ օրենքը հնարավորություն է տալիս նստաշրջանի ավարտին հարցն ԱԺ խորհրդում քննարկելուց հետո այդ պատգամավորների լիազորությունների դադարեցման հարցով դիմել Սահմանադրական դատարան:
Աղբյուրը ներկայացնում է նաև պատգամավորների ցանկը, որոնք ութերորդ գումարման խորհրդարանի երրորդ նստաշրջանի ամենաշատ անհարգելի բացակայածներն են՝
Իշխան Սաղաթելյան՝ 100 բացակայություն, Վահե Հակոբյան՝ 97, Լիլիթ Գալստյան՝ 98, Արմեն Ռուստամյան՝ 101, Արթուր Ղազինյան՝ 98, Գեղամ Մանուկյան՝ 128, Անդրանիկ Թևանյան՝ 104, Արմեն Չարչյան՝ 119, Ասպրամ Կրպեյան՝ 102, Արթուր Վանեցյան՝ 115: