Փաշինյանը ստորագրել է որոշումը
ՔաղաքականությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին։
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով:
2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,– ասվում է որոշման մեջ:
Հանձնաժողովի անհատական կազմը հետևյալն է՝
Մ. Գրիգորյան — ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Մ. Սաֆարյան — ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Սարգսյան — ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Գ. Մինասյան — ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Հ. Հարությունյան — ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ն. Ավագյան — ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Գուգարաց — ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ
Ավելին՝ այստեղ