Խորհրդարանում հանդիպումներ ունեցա Լիլա Փիթրս Յահյայի և Վլադիմիր Շկոլնիկովի հետ. Թագուհի Թովմասյան
Ուշադրության կենտրոնումՉնայած հայտարարվել է խորհրդարանական աշխատանքների բոյկոտ, այնուամենայնիվ, օրերս
խորհրդարանում հանդիպեցի ՄԱԿ - ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյայի և Հարավային Կովկասում Մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովի հետ։
Հանդիպումը շատ կարևոր էր հատկապես վերջին իրադարձությունների ֆոնին:
Քննարկեցինք փոխադարձ հետաքրքրությանն առնչվող, մարդու իրավունքների խախտումներին վերաբերող շատ հարցեր։