Սերգեյ Շոյգուն հաղորդագրություն է տարածել
Ուշադրության կենտրոնումԱրևմուտքը նպատակաուղղված աշխատում է ՀԱՊԿ երկրների միջև դաշնակցային հարաբերությունները խաթարելու ուղղությամբ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարը կազմակերպության պաշտպանության նախարարության ղեկավարների խորհրդի առցանց հանդիպման ժամանակ։
«Օգտագործվում են անթաքույց սպառնալիքներ, շանտաժ, ինտրիգներ. Այս ամենը պահանջում է համերաշխություն, գործողությունների ավելի ակտիվ ու հստակ համակարգում։ Ռուսաստանը համակողմանի աջակցություն կցուցաբերի դաշնակիցներին միավորման համար»,- ընգդծել է ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը։
Անհրաժեշտ է կատարելագործել ՀԱՊԿ հավաքական ուժերը, կազմակերպության ներսում որոշումների կայացման մեխանիզմները, ընդգծել է Շոյգուն։