Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել
ՔաղաքականությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ Ազգային տոնի առթիվ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին երկրի ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա և նրա գահակալման Պլատինե հոբելյանի առթիվ:
Այս տարին խորհրդանշական է նաև հայ-բրիտանական հարաբերությունների համար, քանի որ 30 տարի առաջ մենք սկիզբ դրեցինք հայ-բրիտանական միջպետական հարաբերություններին՝ խարսխված ժողովրդավարական արժեքների, գործնական շահերի և փոխադարձ հարգանքի վրա:
Ավելին՝ այստեղ