Առանց վիզայի ռեժիմ՝ Էկվադորի Հանրապետության հետ․ կառավարությունը ընդունեց որոշումը
ՔաղաքականությունԿառավարությունն ընդունեց Հայաստանի Հանրապետության և Էկվադորի Հանրապետության հետ մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման մասին նախագիծը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ որոշումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և այդ երկրի միջև համագործակցային հարաբերությունների զարգացման և ամրապնդման քայլերով: Այն նաև փոխադարձում է Էկվադորի կողմից Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման որոշմանը։ Էկվադորի կողմից միակողմանի հանված է վիզային պահանջը գրեթե բոլոր պետությունների պարագայում, բացառությամբ փոքր խմբի (25 երկիր, այլոց թվում Աֆղանստան, Պակիստան, Սիրիա, Հնդկաստան, Բանգլադեշ, Շրի Լանկա, Հյուսիսային Կորեա, Իրաք, Կուբա, Վենեսուելա, Հաիթի և մի շարք աֆրիկյան երկրներ)։
Ավելին՝ այստեղ