Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Ջիբրալթարին Պիեռ Նարցիսին կհուղարկավորեն Կամերունում Կառավարության որոշումը՝ 7-13 տարեկան երեխաների վերաբերյալ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել է «Իշխանությունը պահելու համար ինչ գին ասես՝ կվճարեն». «Փաստ» «Զինվորի ծնողին խփեց, գետնին գցեց, 50 ոստիկանով չեք կարո՞ւմ բռնեք». Դատախազության մոտ քաշքշուկ սկսվեց Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում է քամու ուժգնացում Ուզում են ավելի մասնագիտանալ մանիպուլյացիայի գործում. «Փաստ» Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Ամբողջովին մերկ տղամարդը Երևանի կենտրոնում այս ու այն կողմ է վազում. բացառիկ տեսանյութ


Հայտնի է, թե երբ է նշվելու «Վարդավառ»-ը այս տարի

Ուշադրության կենտրոնում

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն` աղոթելու:

Ինչպես տեղեկացնում է Qahana.am-ը, այս տարի «Վարդավառ»-ը նշվելու է հուլիսի 24-ին:

Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ:

Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9:31): Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»: Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»:

Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը:

Ս. Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Ս. Մովսես և Ս. Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը` Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա (Գ Թագավորներ 19:8-18): Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կյանքը և մահը: Մովսեսը մահացավ` այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացավ հրեղեն կառքով:

Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի:

Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:

«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:

Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»:

Պատվիրեք Mastercard Standard և Mastercard Gold և օգտվեք արտոնյալ պայմաններով վարկային գծիցԲասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Ջիբրալթարին Պիեռ Նարցիսին կհուղարկավորեն Կամերունում Կառավարության որոշումը՝ 7-13 տարեկան երեխաների վերաբերյալ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել է «Իշխանությունը պահելու համար ինչ գին ասես՝ կվճարեն». «Փաստ»«Զինվորի ծնողին խփեց, գետնին գցեց, 50 ոստիկանով չեք կարո՞ւմ բռնեք». Դատախազության մոտ քաշքշուկ սկսվեցՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում է քամու ուժգնացում Ուզում են ավելի մասնագիտանալ մանիպուլյացիայի գործում. «Փաստ»Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանումՄեր պահանջն է, որ Նիկոլ Փաշինյանը նստի մեղադրյալի աթոռին. զոհված կամավորականի մայր Ամբողջովին մերկ տղամարդը Երևանի կենտրոնում այս ու այն կողմ է վազում. բացառիկ տեսանյութ «Green land». երազանքների էկոբնակավայր` «Good realty» անշարժ գույքի գործակալությունիցԲժիշկ-ստոմատոլոգն ու նախկին սանիտարը՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար 2 տարեկան տղան պատուհանից ընկել է Իրենք ինչ արել են, արել են ի օգուտ մեզ. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմադիրների մասինՀուլիսի 1-ին գազամատակարարման դադարեցումներ են սպասվումԻրենք նույնիսկ իրենց արածները չեն կարողանում կանխել. Ալեն ՍիմոնյանՆիկոլ Փաշինյանը ազատման դիմում է ստորագրել Ով գնաց Վարդազարյանի հետ հաց ուտելու, մտածելու է, որ ձայնագրում է. ՍիմոնյանԻնչու՞ են ընդդիմադիր պատգամավորներն աշխատավարձ ստանում. Ալեն ՍիմոնյանՇնորհակալ եմ այս երկու պարոններին ինձ Նիցցա հրավիրելու համար․ Աննա Հակոբյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԼարված իրավիճակ դատախազության մոտԱրևային մարտկոցների արդյունավետության ռեկորդ է սահմանվելԿասկադյորական ավտովթար. Մեքենան հայտնվել է լճակում. ՖՈՏՈ Barcamp Yerevan միջոցառման ժամանակ կազմակերպված ծրագրավորման մեր մրցույթի լավագույն մասնակիցըՈսկին էժանանում է Հորդորում ենք փակ պահել ձեր տան պատուհաններն ու դռները. Կարևոր հայտարարություն «Անհրաժեշտ է դրսևորել կամային հատկանիշներ, որպեսզի բոլորին ցույց տանք, որ մենք կանք և իրավունք ունենք լինելու». Հակոբ Հակոբյան «Ես վարչապետին ասել եմ՝ երեք հոգու մորթելու եմ, էս հարցին լուծում տվեք». Զոհվածի հայրը փնտրում է որդու դիակը. տեսանյութ«Խաղաղությունն» ու «ժողովրդավարությունը»՝ դոլարով. «Փաստ»Ինչո՞ւ է պաշտոնազրկվել Ապարանի ոստիկանապետը. «Փաստ»Նպաստները, թոշակները և մայրության նպաստը կբարձրանա. Նիկոլ ՓաշինյանԵրկու դիտարկում Ավետիք Չալաբյանի հոդվածի շուրջԼավ լուր ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների համար Տեղացած անձրևի և ուղեկցող ուժգին քամու հետևանքով ավերածություններ են տեղի ունեցելՍոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Ի՞նչ տրամադրություններ են Բերձորում. քաղաքապետը մանրամասնում է Վթարային ջրանջատումներ ԵրևանումԲագրատաշենի անցակետում բեռնատարների կիլոմետրանոց հերթ էԵրկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ քաղաքացին սպառնում է ցած նետվել Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից Նոր տեղեկություն Լարսի վերաբերյալԼույս չի լինելու44-օրյա պատերազմում անմահացած Կարենի ու Գեւորգի ընտանիքում ծնված «փոքրիկ լույսը»Անհետացած 8-ամյա տղային գտել են կոյուղու մեջ Երևանում կրակոցներ են հնչել Նոր հաղորդագրություն գերիների վերաբերյալՄիայն թե կարողանամ արժանի լինել Ձեր վստահությանը ու վստահվածին. Աննա Մկրտչյան
Ամենադիտված