Դիջեյ Էդոն չի թողնում հին մասնագիտությունը. ՔՊ-ական պատգամավորի «կայֆերը» Մանկական երկաթուղիում․ AntiFake.am
Ուշադրության կենտրոնումԵրեկ՝ հունիսի 25-ին, Մանկական երկաթուղիում «Antar»-ի կողմից «տեխնո» երաժշտության փակ միջոցառում է կազմակերպվել, որի ընթացքում որպես դիջեյ նվագել է ոչ ավել, ոչ պակաս Ազգային ժողովի «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ դիջեյ Էդոն։ AntiFake.am-ի տրամադրության տակ տեսանյութեր են հայտնվել միջոցառումից։
Հանրությանը Էդուարդ Աղաջանյանը հայտնի է որպես դիջեյ Էդո, քանի որ մինչև 2018 թվականի իշխանափոխությունը «տեխնո» երաժշտություն է նվագել ակումբներում։ Պարզվում է տարբեր պաշտոնները՝ Երևանի ավագանու անդամ, վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավոր, ոչինչ չեն փոխել երիտասարդի կյանքում։ Դիջեյ Էդոյի կյանքում ու վարքում ոչինչ չեն փոխել նույնիսկ իր քաղաքական առաջնորդի ու թիմի մեղավորությամբ վրա հասած աղետալի պատերազմը, հինգ հազար կորսված կյանքներն ու հետպատերազմյան բազմահազար խնդիրները։ Երիտասարդը շարունակում է իր ոչ վաղ անցյալի «կայֆերը»՝ դիջեյություն է անում, նվագում, պարում։ Թերևս մի բան է փոխվել դիջեյի կյանքում. նա քաղաքացու գրպանից աշխատավարձ ու պարգևավճարներ է ստանում, գործուղումների մեկում, օգտվում պատգամավորական արտոնություններից։
Զավեշտալին այն է, որ երեկ տեղի ունեցած փակ միջոցառմանը նախորդող օրը՝ հունիսի 24-ին, դիջեյ Էդոն ԵԽԽՎ բարձր ամբիոնից խոսում էր գերիների խնդրի մասին։ Ասել է թե՝ մի օր բառակույտ գերիների մասին Ստրասբուրգում, հաջորդ իսկ օրը անթաքույց կայֆեր Երևանում։ Ասվածը շատ հակիրճ նկարագրում է փաշինյանական իշխանության ողջ էությունը…
Ավելին՝ այստեղ