«Թաղավարդի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը». Խանումյան Արցախը մենակ է մնացել, ցանկացած պահի նրանք կարող են մեզ ոչնչացնել, մեր դեմ ցեղասպանություն կազմակերպել. Դավիթ Բաբայան Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանվածներով՝ սոված, վախեցած, անորոշության մեջ Հայտնի է, թե ինչ են ադրբեջանցիները փոխանցել Արցախի ներկայացուցիչներին Եվլախում ու պայմանավորվել նորից հանդիպել Ունենք երկու պետություն՝ Հայաստան և Արցախ, նրանք պետք է մի օր միանան, դա է մեր նպատակը․ Ռուբեն Վարդանյան Կոտրեցին մեքենայի դիմապակին․ լարված իրավիճակ Ալիեւի ներկայացուցիչը՝ Եվլախում կայացած հանդիպման մասին Ցուցարարները նստարանների և ցուցանակների միջոցով Խանջյան փողոցում ամբողջությամբ դադարեցրել են երթևեկությունը Ադրբեջանից զոհերի թիվ են հրապարակել Արցախում ռուս խաղաղապահների մահվան գործով առաջին կասկածյալները բերման են ենթարկվել


Հաղթահարել արատավոր շղթան և նյութապաշտությունը․ Ավետիք Չալաբյանի դիտարկումը

Քաղաքականություն

«Ազգի համար չկա ավելի մեծ չարիք, քան նյութապաշտ առաջնորդը»,- Գարեգին Նժդեհի այս խոսքերն է հիշել իր վերջին հոդվածում «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

Բանտից գրած իր վերջին հոդվածում նա նշել է, որ եթե մենք ցանկանում ենք՝ մեր պետությունը դուրս գա ինքնիշխանության էրոզիայի և կորստի փակ շրջանից, պետք է ի վերջո կարողանանք հաղթահարել մեր մեջ արմատացած նյութապաշտությունը և փոխարինենք այն այնպիսի արժեհամակարգով, որը նյութական բարիքից վեր է դասում մասնագիտական և հանրային ձեռքբերումները, մարդու բարի համբավը, նրա ներդրումը երկրի զարգացման մեջ կամ էլ շարունակաբար կատարած բարեգործությունը։

Մեկ բառով` Չալաբյանը նշում է, որ ի սկզբանե քաղաքական գործունեության համար պետք է ներգրավվեն այն անձինք, որոնք ընդգծված գաղափարական մղումներ ունեն և սեփական քաղաքական հավակնություններին ստորադասում են նյութական բարեկեցությունը։

Գործող իշխանությունները, հիշեցնենք, ի սկզբանե հայտարարել են, որ «իզմեր» չեն դավանում, և գաղափարազուրկ իշխանության համար հրաշալի հնարավորություն է ստեղծվել շահագործել հանրության վստահությունը և դրանից ստանալ անձնական, նյութական օգուտներ։ Սուտ կլինի ասել, թե նման վարքը բնորոշ է միայն փաշինյանական իշխանությանը։

Նախկին իշխանությունների մեջ էլ կային բարձրաստիճան անձինք, ովքեր իրենց ամբողջ նպատակը, եռանդը օգտագործել են սեփական ժողովրդի հարստահարման գործին։ Եվ, ըստ էության, նման արատավոր վարքը նաև նպաստեց 44-օրյա պատերազմում Հայաստանի կրած պարտությանը։

Արատավոր այդ փակ շղթայից դուրս գալու միայն մեկ հնարավորություն կա, պետք է հանրությունն ինքը խիստ պահանջներ ներկայացնի ապագա քաղաքական գործիչներին, քննի նրանց գործունեությունը, վերլուծի նրանց անցած ուղին և բնական ֆիլտրացիայի ենթարկի այն անձանց, որոնք գերադասում են սեփական, նյութական շահը և անձնական բարեկեցությունը։

Ավետիք Չալաբյանի խոսքով, սրա բնական մեխանիզմ կարող է հանդիսանալ նաև կուսակցությունների խոշորացումը և նրանց ինստիտուցիոնալ թափանցիկության բարձրացումը, որի արդյունքում ղեկավարող դերերում կհայտնվեն համապատասխան արժեքներով առաջնորդներ։

Արդարադատության նախարարությունում վերջին տվյալներով 120-ից ավելի կուսակցություններ են գրանցված։ Այդ կուսակցությունների մեծամասնությունը մեկ-երկու անձինք են, իսկ շատ խոշոր կուսակցություններ հավաքված են մեկ առաջնորդի շուրջ և նրա հեռանալու կամ հրաժեշտի պարագայում այդ կուսակցությունները պարզապես կփլվեն։

Դիտարկելով հաջողված պետությունների օրինակները՝ կարող ենք նշել, որ բազմակուսակցական համակարգն այնտեղ այսքան էլ մեծ չէ, և իրականում մի քանի խոշոր կուսակցություններ կան, որտեղ ներքին քննարկումների, բանավեճերի, բնական ընտրության միջոցով լավագույնները դառնում են այդ կուսակցությունների առաջնորդներ։ Եվ ամենակարևոր բանը, ըստ Չալաբյանի, նյութապաշտությունից հրաժարվելն է։

Անկախության 30 տարիների ընթացքում մեր պետական օրգանիզմի քաղցկեղն է եղել նյութապաշտությունը բոլոր մակարդակներով։ Խոպան գնացող, սեփական երկրի մասին արհամարհանքով արտահայտվող սևագործ բանվորից մինչև պետության առաջին դեմքեր, խորապես արմատացրել են նյութապաշտությունը, սեփական, նյութական շահի գերադասումը հանրային շահի նկատմամբ, այն ներթափանցել ու այլասերել է պետական վերնախավի մեծ մասին։

Չալաբյանը, ախտորոշելով Հայաստանի կարևորագույն խնդիրներից մեկը, նաև նշում է դրա լուծման, այդ քաղցկեղից փրկման ուղիները, որ դա ամենօրյա աշխատանք պետք է լինի, «փրկչին» սպասելու փոխարեն իրական ճանապարհ՝ հետևողականորեն ձևավորելու այսպիսի ազգային առաջնորդությունը։

Իշխանության համար նման վտանգավոր մտքերի հեղինակին, բնականաբար, փաշինյանական վարչախումբը պետք է պահի և պահում է անազատության մեջ, մինչդեռ շատերը հանգիստ վայելում են ազատությունը։ Ըստ էության, սա վկայում է, որ հենց Ավետիք Չալաբյանից է վախենում փաշինյանական իշխանությունը։

Կարեն Գալստյան

«Թաղավարդի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը». ԽանումյանԱրցախը մենակ է մնացել, ցանկացած պահի նրանք կարող են մեզ ոչնչացնել, մեր դեմ ցեղասպանություն կազմակերպել. Դավիթ Բաբայան Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանվածներով՝ սոված, վախեցած, անորոշության մեջ Հայտնի է, թե ինչ են ադրբեջանցիները փոխանցել Արցախի ներկայացուցիչներին Եվլախում ու պայմանավորվել նորից հանդիպել Ունենք երկու պետություն՝ Հայաստան և Արցախ, նրանք պետք է մի օր միանան, դա է մեր նպատակը․ Ռուբեն Վարդանյան Google-ը 350 միլիոն տներ է «վաճառելու» արևային վահանակներ տեղադրողներին Կոտրեցին մեքենայի դիմապակին․ լարված իրավիճակ Ալիեւի ներկայացուցիչը՝ Եվլախում կայացած հանդիպման մասին Անցնում ենք գործողությունների 24/7 ռեժիմով. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ցուցարարները նստարանների և ցուցանակների միջոցով Խանջյան փողոցում ամբողջությամբ դադարեցրել են երթևեկությունը Ադրբեջանից զոհերի թիվ են հրապարակելԱրցախում ռուս խաղաղապահների մահվան գործով առաջին կասկածյալները բերման են ենթարկվել Ով է ԼՂ-ում զոհված ռուս խաղաղապահներից մեկը Ճարտարում ժամը 14․30-ի դրությամբ այս իրավիճակն էՎերջնական համաձայնության չենք հասել․ Արցախի ներկայացուցիչը՝ Եվլախում հանդիպման մասին Ինչ է կատարվել Հաթերք գյուղում. Արտակ Բեգլարյանը ցավnտ նոր տեղեկություններ է հայտնում Արցախը Հայաստանի սիրտն է, որ մեջ դանակ են խրել. Արա ԱբրահամյանԵվրախորհրդարանի 60 պատգամավոր պահանջել է պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ Ալիեւը զանգահարել է Պուտինին ու ներողություն խնդրելԱդրբեջանի գլխավոր թիրախը Հայաստանի տնտեսության ողնաշարն է Եվլախում ավարտվեց Ադրբեջանի և Արցախի պատվիրակությունների հանդիպումը Ադրբեջանցիները Ստեփանակերտ չեն մտել, ես հիմա այստեղ եմ․ Դավիթ ԲաբայանՍտեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից. ԱՀ ՆԳՆ «Թուրքերը մտան Ստեփանակերտ. փողոցներում են ժողովուրդը, էրեխեքը…. »Ստեփանակերտում կրակահերթերի ու պայթյունների ձայներ են լսվում․ տեսանյութ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները՝ մեկ սեղանի շուրջԻնչ իրավիճակ է ՍտեփանակերտումՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական զինյալները հենց նոր կրակոցներով ներխուժեցին Ստեփանակերտ քաղաք.Սերգեյ Համբարձումյան Սա իմ անձնագրի վերջին էջն ա, Հայաստան ջան. արցախցի ՖՈՏՈ․ Ստեփանակերտի առավոտը Նոր կադրեր Եվլախում ընթացող հանդիպումից Կանանց ու երեխաներին կտեղահանեն, տղամարդկանց՝ ոչԻնչ է փոխանցում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը՝ Հայաստանի ժողովրդին Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղից այս զույգը անհետ կորել էՈվ է Եվլախում ադրբեջանական կողմի ներկայացուցիչը«Մենք ամբողջական շրջափակման մեջ ենք, արդեն ռուսն էլ ռիսկ չի անում թույլ տա դուրս գանք․ սա վերջն է»․ գյուղապետ Ցանկացած պահի պատրաստ են պատերազմը տեղափոխել ՀՀ․ մշակված օպերացիաներ կան Ալիևը հանդես է եկել ուղերձովԽաչիկ Ասրյանի շնորհավորանքը՝ Հայաստանի Անկախության 32-րդ տարեդարձի առթիվԻնչ իրավիճակ է այս պահին Վարդենիսում և Սոթքում Արցախցիները մեկնել են Բաքվի հետ բանակցությունների․ ո՞վ է գլխավորում այնԻրանը ողջունել է Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի ձեռքբերումըԳտնվել են Արցախում կորած երեխաներ Հայկը և Աննան Այսօր ՀՀ Անկախության օրն է «Եռաբլուրում» ՔՊ-ական պատգամավորների ու զինծառայողների ծնողների միջև քաշքշուկ է սկսվել ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ինչ իրավիճակ է ԱրցախումՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմԲաքուն պահանջում է Արցախի ՊԲ-ի ռազմական տեխնիկան Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներն առաջարկել են վերանայել Ադրբեջանի հետ տնտեսական կապերը
Ամենադիտված