Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրեր է հանձնել Լաոսի նորանշանակ դեսպանը
ՔաղաքականությունՆախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր՝ հուլիսի 7-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Վիլավան Յապոհերը (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել:
Դեսպան Վիլավան Յապոհերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընգծել երկու երկրների միջև համագործակցության սերտացման և զարգացման ուղղությամբ ջանքեր ներդնելու իր պատրաստակամությունը: