Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինում Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»


«Ապրում ենք տոտալ դիկտատուրայի պայմաններում». ինչո՞ւ է Ն. Փաշինյանը կոնկրետ անձերի վրա սևեռվում, որոնց մեջ է նաև Ավետիք Չալաբյանը

Քաղաքականություն

«Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը շարունակում է կալանավորված մնալ: Ինչպես նշում է վերջինիս պաշտպանական թիմը` կալանավորման պայմանն ու հիմքերն իսպառ բացակայում են:

Նաիրա Զոհրաբյանն ասում է` այն, ինչ կատարվում է Ավ. Չալաբյանի շուրջ, հստակ քաղաքական պատվեր է` ուղղակի, անձնապես հրահանգված Նիկոլ Փաշինյանի կողմից:

«Դատարանը ոչինչ չի որոշում, այնտեղ հավաքված են կամակատարներ, որոնք մի օր անպայմանորեն պատասխան են տալու բոլոր իշխանությունների ժամանակ քաղաքական «քյարփիչ»՝ քաղաքական աղյուս լինելու համար: Անհեթեթագույն մեղադրանք է, մոնտաժված ձայնագրություն, քրեական հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Ավետիքին, կատարյալ աբսուրդ է: Ապրում ենք տոտալ դիկտատուրայի պայմաններում: Հիշում եք` Ն. Փաշինյանը ժամանակին ասում էր` կա՞ որևէ դատավոր, որին ինչ-որ բան ասեմ, ինքը չանի: Հիմա ինքն ամեն օր ապացուցում է, որ, ցավոք, շատ քիչ են Հայաստանում մնացել դատավորներ, որոնք հաշվետու են ոչ թե գործող իշխանությանը, այլ օրենքին ու օրինականությանը: Ինքը հերթական անգամ ճիշտ է դուրս գալիս, որովհետև իրեն հաջողվեց Հայաստանում բոլոր ինստիտուտները, այդ թվում`դատական իշխանությունը, ճմռթել, սարքել պոլի շոր և գցել իր ոտքերի տակ: Կարող եմ հասկանալ, թե ինչու է Ն. Փաշինյանը կոնկրետ անձերի վրա սևեռվում, որոնց մեջ է նաև Ավ. Չալաբյանը: Նա սովորաբար կենդանական բնազդ ունի զգալու վտանգն իր իշխանության համար: Կարող է իրեն ամեն օր «մարդասպան», «դավաճան» ասողին արհամարհել, չնկատել: Շատ լավ գիտի, թե որտեղից իրեն կարող է վտանգ սպառնալ: Բոլոր նրանց, ում նա հետևողականորեն հետապնդում է, և շատերը փորձում են տրամաբանություն հասկանալ, տրամաբանությունը մեկն է` ինքն այդտեղից զգում է վտանգ, և քանի դեռ նա դա զգում է, մինչև վերջ փորձելու է այդ մարդկանց հետապնդել: Եթե շարունակենք լռել, ամեն մեկս շարունակենք մտածել, որ քանի դեռ մեզ չեն կալանավորել, մենք քաղաքական հետապնդման զոհ չենք, կարող են ֆեյսբուքյան մի ստատուս գրել և դրանով մեր պարտքը մեր ընկերոջ, մեր գործընկերոջ, մեր հայրենակցի համար ավարտել, Ն. Փաշինյանը շարունակելու է իր դատական դիկտատուրան»,- Past.am-ի հետ զրույցում ասում է մեր զրուցակիցը:

Ավելի վաղ տիկին Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ որպես «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, դիմել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին՝ Ավետիք Չալաբյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման խնդրով։ Հետաքրքրվում ենք, թե ինչ արձագանքներ կան այս առումով:

«Այո, դիմել եմ թե՛ Ավետիքի, թե՛ դաշնակցական գործիչների մասով, որոնց մուտքն արգելվել է Հայաստան: Վստահ եմ մեկ բանում, որ Դաշնակցությանը հայտարարված այս «սրբազան պատերազմն» ուղղորդված է Թուրքիայից: Սփյուռքի դաշնակցական կառույցները Հայոց ցեղասպանության գործում այսօր լրջագույն ֆունկցիա են կատարում: Չեմ բացառում, որ մի օր էլ, ինչպես մի ժամանակ եղավ, Դաշնակցություն կուսակցությունը որպես տեռորիսստական կուսակցություն փակվի Հայաստանում Նիկոլի օրոք: Սա արվում է ուղղակի Թուրքիայի հրահանգով Ցեղասպանության հարցն ընդհանրապես թաղելու համար: Եվրոպացի մեր գործընկերները, որոնց հոգեզավակն է Ն. Փաշինյանը, ընդամենն ի գիտություն են ընդունում իմ և, վստահ եմ, նաև մյուս կառույցների ուղարկած պարզաբանումները, տեղեկությունը: Ցավոք, այսօր Հայաստանի ժողովուրդը, ընդդիմությունը չունի միջազգային կառույցներում այն ձայնը, որն ունեինք նախկինում՝ այն պարզ պատճառով, որ Փաշինյանն իրենց համար ամենահարմար գործիչն է Հայաստանի կործանումն ավարտին հասցնելու համար»,- եզրափակում է Նաիրա Զոհրաբյանը:


Լուսինե Առաքելյան

Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումԵրեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար)
Ամենադիտված