«Շիրակ» օդանավակայանում ռումբ կա տեղադրված. Ահազանգ ԱԻՆ
Ուշադրության կենտրոնումԻնչպես օգտվել անվճար Էլ. էներգիայից, այն արդեն հասանելի է բոլորին, բացե՛ք հղումն ու համոզվեք ինքներդ` https://4q5w.short.gy/Սեղմեք֊հղումը
Արտակարգ իրավիճակների նախարարության էլեկտրոնային հասցեին այսօր՝ օգոստոսի 17-ին, նամակ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ է տեղադրված։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Օդանավակայանում եւ կայարանում տեղի են ունեցել տարհանումներ, այժմ իրականացվում են սակրավորական աշխատանքներ։ «Շիրակ» օդանավակայանում այսօր եւ վաղը մեկնումներ եւ ժամանումներ նախատեսված չեն»,- նշեց Կոստանյանը։