Ողբերգական լուր՝ Արցախից
Ուշադրության կենտրոնում
Ինչպես օգտվել անվճար Էլ. էներգիայից, այն արդեն հասանելի է բոլորին, բացե՛ք հղումն ու համոզվեք ինքներդ` https://4q5w.short.gy/Սեղմեք֊հղումը
2022թ. օգոստոսի 17-ին` ժամը 10:45-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Գիշի համայնքի վարչական տարածք հանդիսացող «Բերդունց բաղ» կոչվող տեղամասում տեղակայված ջրամբարում նույն համայնքի անչափահաս բնակիչ 2006թ. ծնված Գ. Բ.-ն լողանալու ժամանակ ջրախեղդ է եղել ու մահացել: Այս մասին հայտնում է ԱՀ քննչական կոմիտեն։
«Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնի ավաք քննիչի գլխավորությամբ օպերատիվ քննչական խումբը:
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր և կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ: