Հնդկաստանը Հայաստանին ավելի քան 270 մլն դոլարի զենք ու զինամթերք կմատակարարի
Քաղաքականություն
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Սեպտեմբերին Հնդկաստանի և Հայաստանի կառավարությունները պայմանագիր են ստորագրել ՀՀ-ին հնդկական հրթիռներ, ռեակտիվ արկեր և զինամթերք վաճառելու մասին: Գործարքի գինը կազմում է 270 մլն դոլար: Սա առաջին նման գործարքն է Հայաստանի և Հնդկաստանի միջև: Այս մասին հաղորդում է հնդկական «The Economic Times» պարբերականը:
Ըստ պարբերականի` սպառազինության տրամադրումը կսկսվի արդեն եկող ամսվանից: Աղբյուրը նշում է, որ ռազմական էքսպորտի ակտիվացումը երկրում կատարվող ռեֆորմների մի մասն է:
Ըստ աղբյուրի` պատվերը ներառում է նաև Հնդկական բանակում հաջողությամբ փորձարկված և առաջին անգամ արտահանվող գերժամանակակից Pinaka հրթիռային կայաններ:Կայանները ունեն 40 կմ հեռահարություն և ճշգրիտ հարվածի կարողություն: Այս հրթիռային համակարգի բարձր արդյունավետությունը ապացուցվել է Քաշմիրի լեռնային շրջաններում Պակիստանի դեմ պատերազմում:Այս հզոր զինատեսակը մշակվել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների եւ զարգացման ինստիտուտում (DRDO) եւ արտադրվում է մասնավոր հատվածի ընկերությունների կողմից:
Հնդկաստանը Հայաստանի կմատակարարի նաև հակատանկային արկեր և այլ զինամթերք: