Երեկ հակառակորդի կրակոցից զոհված երեք զինծառայողներից մեկը հրամանատար է եղել
Ուշադրության կենտրոնումՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Երեկ՝ սեպտեմբերի 28-ի երեկոյան, Ջերմուկի բարձունքներում, թշնամու կողմից հրադադարի խախտման արդյունքում զոհված երեք զինծառայողներից մեկը հրամանատար է եղել, Նահապետ Մարգարյանը։ N զորամասի գումարտակի հրամանատար էր Նահապետը, Վայոց ձորից էր։ 32-ամյա Նահապետն ամուսնացած էր, ուներ երկու երեխա։
Թշնամու արձակած կրակոցից զոհված հրամանատարը մահացու վիրավորում ստացել է գլխի շրջանում։ Վաղը` սեպտեմբերի 30-ին, հրամանատարի հոգեհանգստի կարգը կմատուցվի։ Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը շարունակում էր չհրապարակել զոհերի ու վիրավորների անունները։
Երեկ զոհված զինծառայողների տվյալները եւս չեն հրապարակվել։