Կստիպենք ձեզ ապաշխարել. Իրանից զգուշացնում են Ադրբեջանին
Միջազգային
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Իրանի Արդաբիլ նահանգի Բիլասուվար շրջանի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդ Ջաբեր Ազիզին նախազգուշացում է արել Ադրբեջանին, հայտնում է Mehrnews-ը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունի աշխարհաքաղաքական և միջազգային սահմանների որևէ փոփոխություն, և եթե նվազագույն վտանգ զգա իր ազգային ինքնիշխանությանը, ապա պատասխան գործողություններով նրանց տեղը կդնի թշնամիներին՝ ստիպելով նրանց ապաշխարել այնպես, որ սա դաս կլինի մյուսների համար»,- ասել է Ազիզին:
Հիշեցնենք, որ պաշտոնական Թեհրանն իր կարմիր գիծ էր հռչակել հայ-իրանական սահմանի անձեռնմխելիությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am կայքը