Վերջին ագրեսիայից հետո Ադրբեջանի ունեցած կորուստներն ի հայտ են գալիս
Ուշադրության կենտրոնում
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ Ջալիլաբադի շրջանի Գոյթափա բնակավայրում դժբախտ պատահարի հետևանքով մահացել են ադրբեջանցի երկու զինծառայողներ Մուսաև Իսլամ Իսախ օղլուն և Ասլանով Մուբարիզ Ազեր օղլուն։
Նշվում է, որ երկու զոհերն էլ մասնակցել են 2020 թվականի 44-օրյա ագրեսիային, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիային։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 28-ին Հայաստանի տարածքի վրա հարձակման հետևանքով իր կորուստների վերաբերյալ որևէ տվյալ չի հայտնել։ Կարելի է հանգիստ ենթադրել, որ երկու զինծառայողներն էլ վերջին սրացման ժամանակ հրաժեշտ են տվել իրենց կյանքին, սակայն նրանց մահը հերթական անգամ քողարկվել է դժբախտ պատահարով։
Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am կայքը