Կիպրոսի ԱԳՆ-ն դատապարտել է ադրբեջանական զինուժի կողմից անզեն հայ գերիների սպանությունը
Ուշադրության կենտրոնում
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը միացել է ադրբեջանական զինուժի կողմից անզեն հայ գերիների մահապատժի դատապարտմանը։ Կիպրոսի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է.
«Արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական ուժերի կողմից անզեն հայ գերիների մահապատիժը։
Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին, ինչպես նաև կատարել մահապատիժների մանրակրկիտ հետաքննություն՝ երաշխավորելու, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»:
Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am կայքը