«Սրանք վայրագություններ են և հանցագործություններ մարդկության դեմ». կանադացի սենատորը դատապարտում է Ադրբեջանին
Ուշադրության կենտրոնումՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Քվեբեկից կանադացի սենատոր Լեո Հուսակոսը մեկնաբանել է ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների մահապատժի սարսափելի կադրերը։
«Սրանք հայերի դեմ կատարված վայրագություններ և մարդկության դեմ հանցագործություններ են։ Եվ աշխարհը աչք է փակում, ինչպես մենք անում ենք Հայոց ցեղասպանության վրա»,- գրել է սենատորը Twitter-ում:
Ավելի վաղ Կանադայի Սենատն առաջարկել էր նաև քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ կապված Հայաստանի դեմ ագրեսիայի հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am կայքը