Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞ Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Ի՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներում Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Ադրբեջանն ու Իլոն Մասկը գործընկերնե՞ր Հայտնի է Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրը Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող


10 օրով էի եկել, բայց արդեն 10 տարի է՝ այստեղ եմ. որտեղ է ու ինչով է զբաղվում երգիչ Միստր X-ը

Life

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Armtimes.com-ը գրում է․ 2000-ականներից հայտնի ու սիրված երգիչ Միստր X-ը (Արթուր Հակոբյան) արդեն 10 տարի է՝ Հայաստանից տեղափոխվել է ԱՄՆ ու մշտական բնակություն հաստատել Նահանգներում:

Չնայած նախքան մեկնելը «խորհրդավոր արտիստը» բեմում հանել էր դիմակը, սակայն հանդիսատեսի հուշերում նա հենց դիմակով էլ տպավորվել է:

«Հայկական ժամանակ»-ի զրույցը նրա հետ՝ ստորեւ.

— Արթուր, դուք 2000-ականների ամենահիշվող արտիստներից եք, եւ սա ոչ միայն Ձեր յուրահատուկ ձայնի, տեմբրի շնորհիվ, այլեւ բեմական այն կերպարի, որով ներկայացաք հանդիսատեսին: Բեմում միշտ դիմակով էիք եւ դրան համահունչ հագուկապով, ինչ-որ առումով՝ խորհրդավոր կերպարում: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս էր առաջացել այդ կերպարով հանդես գալու մտահղացումը:

 

— 2000-2001-ին սկսեցինք աշխատել երաժիշտ Եղիշե Պետրոսյանի հետ: Նա այդ ժամանակ իր հիմնադրած «Արձագանք» ստուդիայի ղեկավարն էր։ Միասին էինք աշխատում, եւ «Միստր X-ի» գաղափարն էլ ծնվեց մեր համատեղ աշխատանքի ընթացքում։

Նպատակը ոչ թե թաքնված, կիասքողարկված կերպարով բեմում երեւալն էր, այլ ավելի խոր մի բան էր: Գուցե ավելի ռոմանտիկ էինք, դիմակն ու անուն թաքցնել էլ դրա հետեւանքն էր։ Կարեւորություն էինք տալիս ավելի շատ ձայնին՝ թաքցնելով արտաքինն ու անունը։ Դա համարձակ մի քայլ էր, էքսպերիմենտալ մի բան, որը հաջողություն ունեցավ, որի ապացույցն էին տարբեր երկրներում ունեցած բազմաթիվ մենահամերգները։

Այդ դիմակը, իմ կերպարը, այն կատարումները, որոնք ես ներկայացնում էի, սրանք կարծես ամբողջական փաթեթ էին, քանի որ նման արտաքինով պետք էր ընտրել մի այնպիսի երաժշտություն, որն արդարացված կլիներ ձայնի ու կերպարի հետ։ 

— Հիշում եմ, որ խորհրդանշական ու բավականին հետաքրքիր էր նաեւ Ձեր՝ դիմակը հանելու պահը։ Կպատմե՞ք՝ ինչպես որոշեցիք 8 տարի նույն կերպարով հանդես գալուց հետո հանել այն ու արդեն նորովի ներկայանալ: Անսովոր չէ՞ր:

— Հանրային հեռուստաընկերությամբ մի ծրագիր կար, «Բենեֆիս» էր կոչվում, եթե չեմ սխալվում, 2008 թվականին էր: Ինչպես եղավ, որ հանեցի․ արդեն բավականին երկար ժամանակ մարդիկ սպասում էին, ես էլ 8 տարի բեմում դիմակով էի ելույթ ունեցել։

Այդ ծրագրի ավարտին՝ ուղիղ եթերում՝ կատարումս ավարտելուց հետո, հանեցի դիմակը: Բայց հանելուց հետո իմ հանդիսատեսի, երգերս սիրողների մեջ կիսվեցին կարծիքները. մի մասն ասում էր, որ ճիշտ որոշում էր հանելը, մի մասն էլ՝ հակառակը, որ սովորել էին իմ հին կերպարին ու այնքան կապվել, որ չէին ուզում ինձ առանց դիմակ տեսնել։

Ու հետաքրքիր է՝ ինձ հետ էլ է նմանատիպ բան եղել: Հիշում եմ՝ երբ փոքր էի, Սիլվեստեր Ստալոնեի դերակատարմամբ ֆիլմ էի նայում, ֆիլմում նրա անունը Ռոքի էր, ու օրերից մի օր, երբ իմացա, որ Ռոքիի իրական անունը Սիլվեստեր Ստալոնե է, այնքան էի հիասթափվել։ Ինչ-որ տեղ հեքիաթային բան է, բայց հաճախ է լինում, երբ մարդը կապվում է վիճակին, կերպարին։

— Որքա՞ն ժամանակ է՝ ԱՄՆ-ում եք, ընդմի՞շտ եք տեղափոխվել, ինչո՞վ եք զբաղվում:

— ԱՄՆ-ը տեղափոխվելս շատ պատահական եղավ: Նպատակը 2012 թվականին մենահամերգ տալն էր, սակայն, երբ եկա, բազմաթիվ առաջարկներ եղան, շրջագայություններ էին սպասվում, եւ տեխնիկապես շատ դժվար էր ամեն անգամ գնալ-գալը։ Ամեն ինչ սկսվեց՝ այդ գործնական առաջարկներն ընդունելով, մոտ 1,5-2 տարի այդպես մնացի: Հետո ստացվեց այնպես, որ պետք է շարունակեի մնալ։ Բայց հետաքրքիրն այն է, որ ընդամենը 10 օրով էի եկել. 10 օրը դարձավ 10 տարի։ Արդեն 10 տարի է՝ այստեղ եմ։

— Իսկ այժմ այդտեղ ակտիվ գործունեություն ծավալո՞ւմ եք։

— Մինչեւ 2019 թվականը՝ նոր կորոնավիրուսի ի հայտ գալը, շատ ակտիվ էի։ Բայց համավարակի պատճառով ամեն ինչ կանգ առավ․ երբեւէ չէի պատկերացնում, որ երբեւէ նման բան հնարավոր է՝ անգամ Լաս Վեգասը դատարկվեց, դադարեցվեցին բոլոր երաժշտական, շոու միջոցառումները։ Մինչեւ համավարակը բացել էի «XՕ Պիանո բար»-ը: (Իմիջիայլոց, փողոցը, որտեղ գտնվում է բարը, կոչվում է Արցախ, որն էլ ժամանակին անվանափոխվել է հայ համայնքի նախաձեռնությամբ)։ Այդ բարում ամեն օր տարբեր ազգի երաժիշտներ էին ելույթ ունենում, ամենատարբեր ժանրերի մեջ:

Համարում եմ, որ դրանով էլ շարունակում էի շոու բիզնեսի մեջ լինել, քանի որ այդ ընթացքում հաճախ են ծնվում նոր դուետներ, նոր գործեր։ Նոր էինք ուշքի գալիս համավարակից, 2020 թվականի 44-օրյա պատերազմը սկսվեց. այն շատ բան փոխեց: Ճիշտ է, մենք հեռու ենք, բայց հենց հայրենիքում մի բան է լինում, շատ արագ անդրադառնում է նաեւ մեզ վրա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞ Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Ի՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Ադրբեջանն ու Իլոն Մասկը գործընկերնե՞ր Հայտնի է Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Կարս քաղաքը հնարավոր է հայտնվի ջրի տակ (տեսանյութ) Պատահար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին․ կան տուժածներ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ Սեւանի ռեստորաններից մեկում Քաղաքացիները Եղեգնաձորի հատվածում տրակտորներով փակել են Հայաստան-Իրան միջպետական մայրուղին (տեսանյութ) Մայիսի 7 ամենավտանգավոր օրերը Նոր մանրամասներ Սյունիքում տեղի ունեցած ավտոբուսի ողբերգական վթարից ԱԺ նախագահը արձակուրդ է մեկնում Մահացել է Հովսեփ Ալեքսանյանը Նոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ի՞նչ է կանխատեսել Վասիլիսա Վոլոդինան ապրիլի 28-ին՝ կենդանակերպի 3 նշանների համար «Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ) Վայք-Եղեգնաձոր ճանապարհը փակ էՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Երևան-Գյումրի ճանապարհին Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քաղաքացիները «սահմանազատել» են ԱԺ-ի շենքը, ինչպես Փաշինյանը՝ Տավուշի գյուղերըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըՉինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Ահազանգ է ստացվել՝ քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Փրկարարներն ավտոբուսի տակից դուրս են բերել ևս 1 դիՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի ՍարգսյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան
Ամենադիտված