ԲԱՑԱՌԻԿ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Արտակարգ իրավիճակ Արարագածոտնի մարզում․ կա 7 վիրավոր Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Էրդողանը կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում ԵԿՄ մեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ Կա 2 վիրավոր Սենց կզած ինչքա՞ն պիտի մնանք. եկեղեցի, գերեզման, սաղ բաժանում ա. կռվենք, ախպեր. սևանցիներ


Աղքատությունը մեր երկրում խորանում է․ սոցիալական ապահովության ոլորտում կառավարումը ձախողվել է․ մասնագետ

Հասարակություն

Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի նախկին տնօրեն, Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանի հետ Aravot.am-ը զրուցել է վերջին տարիներին Հայաստանում աղքատության ցուցանիշների բարձրացման, ծայրահեղ աղքատների թվի ավելացման պատճառների մասին։

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս կառավարության նիստում խոսեց աղքատության ցուցանիշների մասին՝ հայտարարելով, որ 2021 թվականին աղքատությունը հասել է 26․5 տոկոսի։ Եթե վերլուծում ենք վերջին 4 տարիների աղքատության ցուցանիշը, ապա տեսնում ենք, որ ամենաբարձր ցուցանիշները վերջին 3 տարիներին են եղել։ Ինչի՞ մասին է խոսում այս վիճակագրությունը։

-Այո՛, ցավոք սրտի, մեր երկրում վերջին տարիներին աղքատության ցուցանիշը պրոգրեսիա է ապրում։ Համեմատենք վերջին 4 տարիների վիճակագրությունը՝ 2018՝ 23,5%, 2019՝ 26,4%, 2020՝ 27,0%, 2021՝ 26,5%։ Վերջին տվյալով ստացվում է՝ մեր բնակչության համարյա 27 տոկոսն աղքատ է, իսկ դա նշանակում է, որ 100-ից 27-ը մեզանում աղքատ է, ինչը աննախադեպ ցուցանիշ է, և պետք է անհանգստացնի մեզ բոլորիս, բայց առաջին հերթին երկրի կառավարմամբ զբաղվողներին։

Աղքատության պատկերը վերջին տարիներին, հակառակ ամբիոններից հայտարարվող տնտեսական հաջողությունների, նոր աշխատատեղերի բացման մասին հայտարարություններին, այդպես էլ մեր երկրում դեպի դրականը չփոխվեց։ Հակառակը, խնդիրը խորացավ, և դա խոսում է այն մասին, որ այս ոլորտում կառավարումը ձախողվել է։ Իսկ պետությունը պետք է պատասխանատվություն ունենա սոցիալապես խոցելի վիճակում գտնվողների նկատմամբ իր վարած քաղաքականությամբ, այլ ոչ թե միայն ամբոխահաճո հայտարարություններ անելով։

Աղքատությունը վերացնելուն կամ գոնե նվազեցնելուն պետք է ուղղված լինի մեր տնտեսության զարգացման կառուցվածքը, պետք է ստեղծել պայմաններ այնպիսի տնտեսական ոլորտների զարգացման համար, որոնք հնարավորինս ներառում են հասարակության նաև սոցիալապես անապահովների խավը, սոցիալական ապահովության պետական ծրագրերը պետք է ունենան տրամաբանություն և շարունակականություն՝ հիմնված իրական կարիքների վերհանման և խորքային խնդիրների լուծման վրա։

Այս ամենին զուգահեռ պետությունը պետք է վարի հնարավորությունների ստեղծման քաղաքականություն․ պետք է ստեղծվեն պայմաններ բոլոր խավերի ու տարիքային խմբերի սոցիալական զբաղվածությունն ապահովելու, սոցիալապես անապահով խավերին կրթելու համար, նրանց հնարավորությունների զարգացման ծրագրերը պետք է շարունակական և հետևողական կերպով տարվեն։

-Աղքատության մասին ամենացածր ցուցանիշները գրանցվել են 2018 թվականին։ Այդ ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ձեր կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանն էր։ Որո՞նք են եղել բարեփոխումների շրջանակը, որոնք նաև բերել էին կամ կարող էին բերել մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանը։

-Թվերն իսկապես փաստում են, որ 2018 թվականը իր ցուցանիշներով լավ իմաստով առանձնացել է։ Եվ դա նաև սոցիալական ապահովության ոլորտում այդ տարի արված բարեփոխումների շնորհիվ է։ Կարող ենք վստահ արձանագրել, որ մայրության պատրաստվող կանանց վերաբերող ծրագրերը բավականին դրական են ազդել մեր հասարակության վրա՝ և՛ սոցիալական խնդիրների լուծման, և՛ հնարավորությունների ստեղծման իմաստով։ Տիկին Թանդիլյանի օրոք է, որ կառավարությունն ընդունել է, այսպես ասած, «դայակի ծրագիրը», որով պետությունը մինչև 50 %-ով փոխհատուցում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի վճարը։ Ասեմ, որ նշված ծրագիրը ամենապահանջված և բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերից է եղել։ Ասում եմ՝ «եղել է», քանի որ 2022 թվականից պետությունը նշված ծրագիրը և մի շարք այլ ծրագրեր, որոնք իրականացվել և ուղղված են եղել են գործազրկությունը կանխելուն՝ այսինքն` աղքատությունը մեղմելուն և ապացուցել են իրենց արդյունավետությունը, այլևս չեն իրականացվում։

Դեմոգրաֆիական՝ ծնելիության բարձրացման և ինչու չէ նաև սոցիալական խնդիր լուծեց նրա կողմից իրականացված ևս մեկ բարեփոխում․ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազարից եռապատկվեց, դարձավ 150 հազար դրամ։

Պետք է ընդունենք, որ նրա կողմից առաջ քաշվող սոցիալական ապահովության ծրագրերը խորքային հարցեր էին լուծում, հիմված էին վերլուծության վրա և իրական արդյունքների էին միտված։ Չպետք է մոռանալ, որ Հայաստանում նվազագույն կենսաթոշակը հենց Թանդիլյանի նախաձեռնությամբ 60%-ով աճեց՝ 16 հազար դրամից դառնալով 25 հազար 500 դրամ: Սա ուղղված էր նրան, որ կենսաթոշակը պարենային նվազագույն զամբյուղի ստորին շեմից ցածր չլիներ և ըստ այդմ, ծայրահեղ աղքատ թոշակառու չլիներ։

Մանե Թանդիլյանը, որպես սոցիալական հարցերի նախարար, իսկապես շատ կարճ ժամանակահատվածում՝ 6 ամսում, նպաստեց ոլորտում փոփոխությունների իրականացմանը, մեր քաղաքացու բարեկեցության, սոցիալական ապահովության մեխանիզմների ձեւավորմանը, և եթե նրա պաշտոնավարումից հետո էլ բարեփոխումների ոգին շարունակական լիներ, աղքատության այսպիսի պատկեր մենք պարզապես չէինք ունենա։

Բարեփոխումների ոգին շարունակական չէ, և կբերեմ միայն մեկ օրինակ, որ ավելի պատկերավոր լինի։ 2022թ-ի սեպտեմբերից կառավարության որոշմամբ՝ կենսաթոշակի հիմնական չափը 3000 դրամ բարձրացնելու արդյունքում (18000 դրամը դարձավ 21000 դրամ) Հայաստանի Հանրապետությունում հազարավոր նպաստառու ընտանիքներ զրկվեցին նպաստ ստանալու իրավունքից, որը նվազագույնը կազմում է 18 000 դրամ։ Այսինքն՝ ստացվում է, որ պետությունը 3000 դրամ կենսաթոշակի գումարը ավելացնելով՝ անվանենք բարեփոխում, զրկում է առավել խոցելի խմբին, այն է՝ նպաստառուներին իրենց նպաստից, որը յուրաքանչյուրի դեպքում տարբեր է՝ սկսած 18 000 դրամից (սոցիալական նպաստի դեպքում) և կարող է հասնել մինչև 90 000 և ավելի դրամի (ընտանեկան նպաստի դեպքում)։ Այս պարագայում պետք է նկատի ունենալ, որ աղքատությունը բազմազան և փոխկապակցված պատճառների արդյունք է, և կենսաթոշակի բարձրացումը որպես բարեփոխում կարելի էր իրականացնել նախապես վերլուծելով, հաշվարկելով և նկատի ունենալով որոշակի բացառություններ, որի արդյունքում հազարավոր նպաստառուներ չէին զրկվի իրենց գումարներից։ Արդյունքում կենսաթոշակի բարձրացումը լիարժեք կծառայեր իր նպատակին և ինչպես նշել եմ վերևում՝ աղքատության այսպիսի պատկեր մենք պարզապես չէինք ունենա։  

-Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» իր նախընտրական ծրագրում գրել էր, որ մինչեւ 2023 թվականը աղքատությունը իջեցնելու են առնվազն 10 տոկոսային նիշով` վերացնելով ծայրահեղ աղքատությունը, գործազրկությունը` 5 տոկոսային նիշով: 2021 թվականին ծայրահեղ աղքատների թիվը վերջին 4 տարիների համեմատ եղել է ամենաբարձրը՝ 1․5 տոկոս։ Ստացվում է, որ ՔՊ-ն այս խոստումը կատարելու հարցում էլ է ձախողում․․․

-Չնայած իշխող ուժի խոստումներին՝ ծայրահեղ աղքատության նիշն էլ տարեցտարի բարձրանում է։ 2021 թվականին ծայրահեղ աղքատության մակարդակը 0,7 տոկոսից հասել է 1,5 տոկոսի, այսինքն՝ կրկնապատկվել է։ Իսկ ծայրահեղ աղքատ են համարվում նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից՝ 1.5 տոկոս, ամսական 26.500 դրամ սպառում: Իսկ դա նշանակում է, որ մեր բնակչության 1․5 տոկոսը, հազարավոր մարդիկ պարզապես հացի գումար չունեն, սոված են մնում։

Իմ կարծիքով՝ խիստ անհավանական է, որ մեկ տարվա ընթացքում՝ մինչև 2023 թվականը մեր բնակչության կենսամակարդակը այսօրվա քաղաքականությամբ հնարավոր լինի բարձրացնել․ գնաճի դեմ պայքարի ու սոցիալական ապահովման ոչ արդյունավետ միջոցների կիրառումը նորից մեզ կանգնեցնելու է նույն խնդիրների առջև։

ԲԱՑԱՌԻԿ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Արտակարգ իրավիճակ Արարագածոտնի մարզում․ կա 7 վիրավորՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Էրդողանը կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարԵրկրաշարժ Ադրբեջանի տարածքում ԵԿՄ մեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ Կա 2 վիրավորՍենց կզած ինչքա՞ն պիտի մնանք. եկեղեցի, գերեզման, սաղ բաժանում ա. կռվենք, ախպեր. սևանցիներ «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Պատերազմից չենք վախենում, պատերազմը պտի կառավարության դեմը լինի. Սևանում վիճակը լարված է Երևան- Սևան մայրուղին փակ է․ թեժ իրավիճակՍահմանամերձ Կիրանցում դասադուլ է Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. Պետրոսյան ՀԻՄԱ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՇՏԱՊ. Լարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահման Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Փակվել է Նոյեմբերյան-Երևան միջպետական ավտոճանապարհը․ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնումԲախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Իրանը հարգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Կենդանակերպի այս նշանները կարող են կտրուկ հարստանալ Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Միայն «դրսինները». «Փաստ» Փաշինյանը խոսել է Տավուշի 4 գյուղերում ադրբեջանցիների բնակեցման մասինԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ջուր չի լինի որոշ հասցեներում Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Խոշոր հրդեհ՝ Հրազդանի կիրճումՏա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Լույս չի լինելու Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին
Ամենադիտված