Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում «Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)


«Ղարաբաղի վարչապետ Վարդանյանը հորդորել է ռուս խաղաղապահներին տասնյակ տարիներ պահել տարածաշրջանում»

Վերլուծություն

Kommersant.ru–ն գրում է, որ Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ղեկավար և ռուս նախկին գործարար Ռուբեն Վարդանյանը պարզաբանել է, որ համաձայն չէ ռուսական խաղաղապահ առաքելության քննադատությանը, որը պարբերաբար հնչում է Երևանից։
«Ռուս խաղաղապահներն իսկապես ծանր վիճակում են,- ասել է նա,- հնարավորություններ կան հստակեցնելու նրանց մանդատը, որպեսզի ավելի մեծ կոնտինգենտ լինի: Բայց եթե նրանք չլինեին, մենք ավելի ծանր վիճակում կհայտնվեինք։ Մենք նրանց հետ ամեն ինչում համագործակցում ենք։ Նրանց մեղադրելով ոչնչի չենք հասնի։ Խաղաղապահները պետք է տասնամյակներով մնան այստեղ, և իմ կարծիքով դա միակ ճանապարհն է»։


Պատասխանելով «kommersant.ru»-ի հարցին պարոն Վարդանյանն ասել է, որ Ստեփանակերտը պատրաստ է Բաքվի հետ բանակցությունների, բայց դրանք պետք է վերաբերվեն քաղաքական, այլ ոչ թե տեխնիկական հարցերին։ «Որպեսզի երկխոսություն լինի, այն պետք է բխի այն հիմքից, որի վրա մենք հենվում ենք,- ասուլիսի ժամանակ ասել է պարոն Վարդանյանը,- ասացինք պատրաստ ենք երկխոսության, բայց ոչ քայլ առ քայլ հանձնվելու ռեժիմով, պատրաստ ենք երկխոսության, որը տեղի է ունենում երկու հարևանների միջև։ Ցավոք, Ադրբեջանը հրաժարվում է, և բոլոր խոսակցություններն այն մասին, որ ինչ-որ երկխոսություն է եղել հիմնավոր չեն: Այն եղել է տեխնիկական մակարդակի վրա, և խոսք չի եղել լուծելու քաղաքական հարց, որն իրոք բոլորիս առաջ է կանգնած»։

Պարոն Վարդանյանը նման կերպ է արձագանքել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին։ Վերջինս ասել էր, որ «Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է քաղաքական խոսակցություն սկսվի, և Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերները չպետք է թույլ տան որևէ մեկին մեղադրել իրենց կառուցողական խոսակցությունը խաթարելու կամ այդ խոսակցությունն անհնարին դարձնող գործողություններ ձեռնարկելու մեջ»։ Նա նաև հորդորել էր Ստեփանակերտին որպեսզի չլինի նոր ռազմական էսկալացիա «խուսափել քաղաքական հայտարարություններից, որոնք էլ ավելի են փակուղային դարձնում իրավիճակը»։


 «Մտահոգիչ են Հայաստանի վարչապետի մի շարք հայտարարություններ և կարծիքներ, քանի որ դրանք չեն համապատասխանում  ազգային պայքարի գաղափարներին, ինչպես նաև Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների դիրքորոշումներին: Արցախի Հանրապետության ժողովուրդը և իշխանությունները վստահ են, որ ողջ աշխարհի հայությունը կշարունակի աջակցել Արցախի իրենց եղբայրների և քույրերի կողմից ընդունված որոշումը և կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին օգտագործելով միջազգայնորեն ճանաչված պետության բոլոր հնարավորություններն ու բոլոր գործիքները առաջնորդվել բացառապես միջազգային ատյաններում Արցախի ինքնորոշման իրավունքներն առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ: Մեր դիրքորոշումը բավականին կոշտ դիրքորոշում է, և այն տարբերվում է Հայաստանի ղեկավարության դիրքորոշումից»,- ամփոփել է պարոն Վարդանյանը։


Չճանաչված հանրապետության կառավարության ղեկավարը փաստացի խուսափել է պատասխանել «kommersant.ru»-ի լրացուցիչ հարցին, թե ինչի՞ հետ են կապված Ստեփանակերտում տեղի ունեցած կադրային վերադասավորումները Լաչինի միջանցքի ճգնաժամի ֆոնին։ Այս ընթացքում պաշտոնանկ է արվել Անվտանգության խորհրդի ղեկավար Վիտալի Բալասանյանը, ով վարժ տիրապետում է ադրբեջաներենին և մասնակցել է Բաքվի հետ ոչ հրապարակային շփումներին, փոխվել է նաև արտգործնախարարը։

«Դա նախագահի որոշումն է։ Շրջափակման տակ գտնվելով թիմ ստեղծելը պահանջում է արտառոց քայլեր, որոնք միավորում են բոլորին մեկ միասնական թիմի մեջ»,- ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելուԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասինՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Ձմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ) Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԴե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Սրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
Ամենադիտված