Վիճակի ծանրացում ունեինք. Անահիտ Ավանեսյան
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գեղարքունիքում ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով Այրվածքաբանական ազգային ինստիտուտում բուժում ստացող 3 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։
Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Երեք զինծառայողներից մեկի առողջական վիճակի հետ կապված 2 օր առաջ մի փոքր ծանրացում ունեինք։ Սակայն կոնսիլիում հրավիրվեց և դրա արդյունքում բուժման մեջ փոփոխություններ մտցնելով` վիճակը կայունացավ։ Այս պահին բոլորի վիճակը գնահատվում է բավարար»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` զինվորները դեռ անհրաժեշտ ծավալով օգնություն են ստանում և հույս ունեն, որ բոլորն առողջացումով տուն կգնան։
Ավանեսյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե կապիտանը, որին պաշտոնական վարկածով վերագրվում է վառարանի մեջ 5 լիտրանոց տարայով բենզին լցնելը, կարողանում է հաղորդակցության դուրս գալ մարդկանց հետ․ «Կոնկրետ անձանց առողջական վիճակի մասին որեւէ բան չեմ հրապարակի»։
Ավանեսյանը հայտնեց, որ գիշերն է վերադարձել գործուղումից և հենց այսօր էլ պատրաստվում է Այրվածքաբանմական այցելել և տեսակցել նրանց։