Գորիսից տեղեկացնում են Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և մարզերում Երևանում բեռնատար գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն․ նա տեղում մահացել է Ի՞նչ են պայմանավորվել Միրզոյանն ու Լավրովը Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արևմուտքի՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև վեճ գցելու անթաքույց փորձերը դատապարտված են ձախողման. Լավրով Արտարժույթների փոխարժեքները՝ այսօր Ադրբեջանցի ըմբիշի մարզիչները ներողություն են խնդրել մեզնից. Արմեն Բաբալարյանը՝ Բուխարեստում գրանցված միջադեպի մասին Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա մի կետ, որ Ադրբեջանը խախտած չլինի. Միրզոյանը՝ Լավրովին Ողբերգական լուսաբաց Թուրքիայի համար


Փաշինյանի Մոսկվա զանգից հետո Լավրովը զանգահարել է Բաքու. մեծ խաղի մեծ թափը

Վերլուծություն

Սեղմեք  ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Ռուսաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ, որի ընթացքում հայտնել է Միրզոյան-Բայրամով հանդիպում կազմակերպելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծ քննարկելու Մոսկվայի պատրաստակամության մասին: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակն ու կարգավորման ուղիները: Թե այդ առնչությամբ ինչ են քննարկել Լավրովն ու Բայրամովը, մանրամասներ հայտնի չեն, սակայն ՌԴ արտգործնախարարը օրեր առաջ հայտարարել էր, թե կա Ադրբեջանի ու Արցախի ներկայացուցիչների միջև շփում և հարցերը «մոտ օրերս» կկարգավորվի: Մինչդեռ, հարցը ոչ միայն կարգավորված չէ, այլ ավելին՝ Ադրբեջանը թույլ չի տալիս նույնիսկ նորոգել Հայաստանից Արցախ գնացող էլեկտրագիծը, և ժամանակ առ ժամանակ «խաղում» է նաև գազատարի փականի հետ: Իհարկե պետք է նկատել, որ Ադրբեջանի վրա չի ազդում նաև միջազգային որևէ կոչ կամ հորդոր, որ հղում են Արևմուտքի երկրները և կազմակերպությունները: Այստեղ թերևս պատճառներից մեկը հենց այն մրցակցությունն է, որ կա Արևմուտքի և Ռուսաստանի միջև, որից էլ փորձում է օգտվել Ադրբեջանն ու «խաղալ»:

Ի վերջո, խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների առաջարկ-ջանք գործադրում է նաև ԱՄՆ-ը, հայտարարելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցությամբ կարգավորեն խնդիրները, այդ թվում Լաչինի հարցը: Հայաստանը հրաժարվում է բանակցել Լաչինի թեմայի շուրջ, ասելով, որ այդտեղ չկա բանակցելու հարց, քանի որ կա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի միարժեք պարտավորություն, իսկ միջանցքն էլ Ռուսաստանի վերահսկողության ներքո է և Ռուսաստանն էլ պարտավոր է արդյունավետ իրացնել իր վերահսկողությունը: Միևնույն ժամանակ, Երևանը չմասնակցեց նաև դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ծրագրված արտգործնախարարական եռակողմ հանդիպմանը, ասելով, որ իր համար առաջնահերթ է Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ աշխատանքը, առանց որի հնարավոր չէ քննարկել խաղաղության պայմանագիր:

Չնայած դրան, միջանցքը դրանից հետո էլ արդեն ավելի քան մեկ ամիս փակ է, ինչը փաստորեն նշանակում է, որ միջանցքի բացման ուղղությամբ աշխատանքը արդյունավետ չէ: Երևանը պատրա՞ստ է այս անգամ գնալ Մոսկվայի միջնորդությամբ բանակցության, եթե Լավրովը կազմակերպի: Լավրովի այդ հայտարարությունը Բայրամովի հետ զրույցում համաձայնեցվա՞ծ էր Հայաստանի հետ: Ուշադրության է արժանի այն, որ Լավրով-Բայրամով հեռախոսազրույցը տեղի է ունեցել նույն օրը, երբ Հայաստանի նախաձեռնությամբ խոսել են Փաշինյանն ու Պուտինը: Ընդ որում, ժամանակագրական առումով Լավրով-Բայրամով հեռախոսազրույցի մասին տեղեկատվությունը ՌԴ ԱԳՆ կայքում հրապպարակվել է Կրեմլի կայքում Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մասին տեղեկության հրապարակումից ուղիղ երեք ժամ անց:

Նշանակու՞մ է դա, որ Լավրով-Բայրամով հեռախոսազրույցը բխել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից: Հնարավոր չէ միարժեք ասել որևէ բան, հատկապես եթե հաշվի առնենք այն, ինչ արձանագրել էի նախորդ հրապարակման մեջ: Մասնավորապես, Մոսկվա-Երևան բարձր մակարդակի շփումը տեղի է ունենում Իրանի շուրջ զարգացումների ֆոնին, ինչպես նաև Եգիպտոսի նախագահի Ադրբեջան և Հայաստան այցերից հետո: Առավել ևս, որ դրան էլ հաջորդում է Եգիպտոսի արտգործնախարարի այցը Մոսկվա, որին Բայրամովի հետ հեռախոսազրույցի օրը ընդունել էր ՌԴ արտգործնախարարը: Իսկ Եգիպտոսի նախագահը Երևանում հայտարարել էր, որ Կահիրեն պատրաստ է լինել չեզոք միջնորդ արցախյան հարցում, եթե դա ընդունելի լինի կողմերի համար: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչ կանի Միացյալ Նահանգները, որը ևս հայտարարում է իր միջնորդական հանձնառության հարցում հաստատակամության մասին: Հատկանշական է, որ Եգիպտոսի հետ անցնող օրերին շփվել է նաև Վաշինգտոնը: Պետքարտուղար Բլինքենը Կահիրեից է սկսել իր մերձավորարևելյան այցը հունվարի 29-ին, որտեղ հանդիպել է Կովկասից վերադարձած նախագահ Սիսիին, իսկ Եգիպտոսի արտգործնախարարն էլ դրանից հետո է մեկնել Մոսկվա: Մեծ խաղը անկասկած ծավալվում է ավելի ու ավելի մեծ թափով:

1in.am

Գորիսից տեղեկացնում ենԵրկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և մարզերում «Ապրելու երկիրը» վարչախմբին իշխանազրկելու հաջող օրինակներ ունի Օնիկ Գասպարյանին Քոչարյան Անդրանիկի գովեստի խոսքե՞րն են բավարարել․ Աբրահամյան ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Միրզոյան-Լավրով հանդիպումից Ընտրություններին հանդես ենք գալու հաղթող թիմով․ Առաքելյանը՝ ՏԻՄ ընտրությունների, քաղաքապետարանում հնարավոր չարաշահումների մասին2023թ․-ի հունվարի վիճակագրական տվյալները փաստում են, որ հանքարդյունաբերության ոլորտում արտադրանքի անկում է արձանագրվել․ պղնձի, ցինկի, մոլիբդենի խտանյութերի արտադրությունները նվազել ենԵրևանում բեռնատար գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն․ նա տեղում մահացել էԻ՞նչ են պայմանավորվել Միրզոյանն ու Լավրովը Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելՉինաստանի Շանսի լեռը վերածվել է տեխնոլոգիական հրաշքի Արևմուտքի՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև վեճ գցելու անթաքույց փորձերը դատապարտված են ձախողման. Լավրով Իսկ ինչո՞ւ է մինչև այժմ լուռ Օնիկ Գասպարյանը. Տիգրան Աբրահամյան Բաքու-Ստեփանակերտ VS Բելգրադ-Պրիշտինա. Աշոտյան Արտարժույթների փոխարժեքները՝ այսօրԱդրբեջանցի ըմբիշի մարզիչները ներողություն են խնդրել մեզնից. Արմեն Բաբալարյանը՝ Բուխարեստում գրանցված միջադեպի մասին Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա մի կետ, որ Ադրբեջանը խախտած չլինի. Միրզոյանը՝ Լավրովին Ողբերգական լուսաբաց Թուրքիայի համարԵրևանը շանտաժի է ենթարկում Մոսկվային․ կոշտ արձագանք՝ ՌԴ-իցՓլուզվել է օդանավակայանի տանիքը․ կան տասնյակ տուժածներ3 զոհ, 1 վիրավոր. Հրազդանից տեղեկացնում են29-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել Տեսեք՝ ոնց են Մագան ու Կարենը խմում ու ուրախանում Ագնեսա Շահնազարյանի ծնունդին Խաշթառակում հարազատները բռնություն են կիրառել մանկահասակ երեխաների հանդեպ, երեխաներից մեկը մահացել է 4 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորվելՆոր տեղեկություններ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակիցԱվելի շահեկան է ունենալ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման վատ բարեկամներ, քան Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման հակառակորդներՈղբերգական դեպք ԵրևանումՊետք է ձերբազատվենք միֆերից, թե ինչ-որ մեկը մեզ ինչ-որ բան է պարտք. Ռուբեն Վարդանյան 24 ժամ ջուր չի լինելուՄեր ուժը մեր ներքին միասնականության մեջ է. Ռուբեն Վարդանյան ՀՀ ՊՆ հաղորդագրություն է տարածել Ահազանգ ՄեղրիիցԿրկին երկրաշարժԽուճապի չմատնվել. ԱԻՆ-ից տեղեկկացնում ենԹելեգրամյան ալիքները գրում են սահմանին ադրբեջանական զորքերի ակտիվության մասին Ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր Խոշոր հրդեհ Երևանում Հայաստանում ձյուն է տեղումՁյուն, բուք, մերկասառույց. օդի ջերմաստիճանը կնվազիՀԷՑ-ը տեղեկացնում է՝ լույս չի լինելու Մահացել է Համլետ Մելքոնյանը Մենք հավերժ ապրելու ենք հայրենի Զանգեզուրում․ Ալիև Պուտինը նոր օրենք է ստորագրել Վաղը երկար ժամանակով լույս չի լինելուՆախադպրոցական և դպրոցական հաստատությունները կփակվե՞ն Ողբերգական դեպք Գեղարդ վանքի տարածքում․ հայտնաբերվել է այնտեղ միշտ նվագող տղամարդու դին Նոր հաղորդագրություն ԱրցախիցԱդրբեջանցիները կրակ են բացել18-ամյա երիտասարդը կտրել է 16-ամյա նախկին սիրեցյալի պարանոցը (տեսանյութ)
Ամենադիտված