Երևանում բեռնատար գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն․ նա տեղում մահացել է Ի՞նչ են պայմանավորվել Միրզոյանն ու Լավրովը Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արևմուտքի՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև վեճ գցելու անթաքույց փորձերը դատապարտված են ձախողման. Լավրով Արտարժույթների փոխարժեքները՝ այսօր Ադրբեջանցի ըմբիշի մարզիչները ներողություն են խնդրել մեզնից. Արմեն Բաբալարյանը՝ Բուխարեստում գրանցված միջադեպի մասին Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա մի կետ, որ Ադրբեջանը խախտած չլինի. Միրզոյանը՝ Լավրովին Ողբերգական լուսաբաց Թուրքիայի համար Երևանը շանտաժի է ենթարկում Մոսկվային․ կոշտ արձագանք՝ ՌԴ-ից Փլուզվել է օդանավակայանի տանիքը․ կան տասնյակ տուժածներ


Մենք պատրաստ ենք բանակցությունների, պատրաստ ենք խաղաղության, կարող ենք ապրել կողք-կողքի, բայց ոչ երբեք մեկ պետության կազմում. Ռուբեն Վարդանյան

Քաղաքականություն

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը մասնակցել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ինստիտուտի կողմից կազմակերպված առցանց վեբինարին, որն անցկացվել է «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը և Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրի ներքո:

Փետրվարի 1-ի երեկոյան կայացած քննարկմանը մասնակցել են նաև Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը և ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Վան Հոլենը: Միջոցառումը վարել է  Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիփսը:

Բացելով քննարկումը՝ Դեյվիդ Ֆիլիփսը նշել է, որ նպատակն է ներկայացնել շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ծանրագույն իրավիճակը. «Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, որը կապում է Արցախը Հայաստանի հետ: Շրջափակումը զինադադարի պայմանների և միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտում է: Ադրբեջանը խաթարում է Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը, ներառյալ սննդամթերքը, վառելիքը և դեղորայքը 120,000 հայերի համար: Այս գործողություններն, ըստ էության, տանում են երկրորդ հայոց ցեղասպանության: Հենց այդպես էլ անվանել ենք այսօրվա քննարկումը»:

Սենատոր Քրիս Վան Հոլենն իր խոսքում նշել է, որ ականատեսն ենք լինում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հերթական դրվագին: «50 օրից ավելի է՝ Ադրբեջանը Արցախի ժողովրդին շրջափակման մեջ է պահում՝ զրկելով նրանց սննդից, դեղորայքից և ամենօրյա անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումից: Շրջափակվածների թվում են 30000 երեխաներ, 20000 տարեցներ և 9000 հաշմանդամություն ունեցող մարդիկ: Մենք օր-օրի խորացող հումանիտար ճգնաժամի ականատեսն ենք դառնում: Մենք չենք կարող չբարձրաձայնել այս չարամիտ գործողությունների մասին», - նշել է նա:

Ողջունելով  նախաձեռնությունը՝ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպման և Արցախին աջակցելու համար: Նա կարևորել է Արցախը համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելը. «Շնորհակալ  ենք բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերի ընթացքում աջակցել են մեզ: Ուզում եմ ասել, որ Արցախում բոլորիս համար շատ կարևոր է զգալ, որ մենք միայնակ չենք»:

Արցախի պետնախարարն ասել է, որ խնդիրը միայն Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ չէ, խնդիրը մեր հայրենիքում ապրելու մեր իրավունքի մասին է:  «Մենք ասել ենք, որ պատրաստ ենք բանակցությունների, պատրաստ ենք քննարկման, պատրաստ ենք խաղաղության, բայց այն պետք է հարգեն բոլոր կողմերը: Կարող ենք  ապրել կողք-կողքի, բայց ոչ  երբեք մեկ պետության կազմում, ինչը բացարձակապես անընդունելի է նախագահ Ալիևի համար, ով բացահայտ հայտարարում է, որ նախընտրում է  Արցախն առանց հայերի, եթե հայերը չեն ցանկանում ապրել Ադրբեջանի օրենքներով: Սա լուրջ մարտահրավեր է ազգերի ինքնորոշման իրավունքի և ժողովրդավարական մյուս սկզբունքների համար,- ասել է Ռուբեն Վարդանյանը: - Միջազգային դերակատարները պետք է պետական մակարդակով հստակ դիրքորոշում արտահայտեն: Սա ոչ միայն իրավական խնդիր է, այլ մարդու իրավունքների կոպտագույն խախտում, ինչն անընդունելի է ցանկացած չափորոշիչներով: Այդ պատճառով շատ կարևոր է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ցույց տալու համար, որ դա անընդունելի է: Շատ կարևոր է նաև պոտենցիալ պատժամիջոցներ սահմանել այն կողմերի, անձանց դեմ, ովքեր իրավունքներ են խախտում, քանի որ նրանք խաթարում են մարդկանց նորմալ կյանքի պայմանները: Կարծում եմ, որ շատ կարևոր է բարձրացնել օդային միջանցքի հասանելիության հարցը՝ դեպի Արցախ մարդասիրական օգնություն մատակարարելու և ճանապարհից կախվածություն չունենալու համար»:

Վան Գրիգորյանն ընդգծել է, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը ձգտում է վտարել Հայաստանի և Արցախի ժողովրդին իր հայրենիքից. «Այդ «Էկոակտիվիստները» էկոակտիվիստներ չեն, նրանք հատուկ ծառայությունների անդամներ են և տարբեր ձևերով կապված են Ալիևի կլանի հետ, նրանք պաշտոնական լիազորություններ ունեն»: Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն իրենց ժողովուրդներին պատրաստում են նոր պատերազմի. «Արցախն ինքնապաշտպանվելու իրավունք ունի, և ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ը և մյուս պետությունները կաջակցեն նրան այդ հարցում»:

«Ապրելու երկիրը» վարչախմբին իշխանազրկելու հաջող օրինակներ ունի Օնիկ Գասպարյանին Քոչարյան Անդրանիկի գովեստի խոսքե՞րն են բավարարել․ Աբրահամյան ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Միրզոյան-Լավրով հանդիպումից Ընտրություններին հանդես ենք գալու հաղթող թիմով․ Առաքելյանը՝ ՏԻՄ ընտրությունների, քաղաքապետարանում հնարավոր չարաշահումների մասին2023թ․-ի հունվարի վիճակագրական տվյալները փաստում են, որ հանքարդյունաբերության ոլորտում արտադրանքի անկում է արձանագրվել․ պղնձի, ցինկի, մոլիբդենի խտանյութերի արտադրությունները նվազել ենԵրևանում բեռնատար գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն․ նա տեղում մահացել էԻ՞նչ են պայմանավորվել Միրզոյանն ու Լավրովը Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելՉինաստանի Շանսի լեռը վերածվել է տեխնոլոգիական հրաշքի Արևմուտքի՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև վեճ գցելու անթաքույց փորձերը դատապարտված են ձախողման. Լավրով Իսկ ինչո՞ւ է մինչև այժմ լուռ Օնիկ Գասպարյանը. Տիգրան Աբրահամյան Բաքու-Ստեփանակերտ VS Բելգրադ-Պրիշտինա. Աշոտյան Արտարժույթների փոխարժեքները՝ այսօրԱդրբեջանցի ըմբիշի մարզիչները ներողություն են խնդրել մեզնից. Արմեն Բաբալարյանը՝ Բուխարեստում գրանցված միջադեպի մասին Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա մի կետ, որ Ադրբեջանը խախտած չլինի. Միրզոյանը՝ Լավրովին Ողբերգական լուսաբաց Թուրքիայի համարԵրևանը շանտաժի է ենթարկում Մոսկվային․ կոշտ արձագանք՝ ՌԴ-իցՓլուզվել է օդանավակայանի տանիքը․ կան տասնյակ տուժածներ3 զոհ, 1 վիրավոր. Հրազդանից տեղեկացնում են29-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել Տեսեք՝ ոնց են Մագան ու Կարենը խմում ու ուրախանում Ագնեսա Շահնազարյանի ծնունդին Խաշթառակում հարազատները բռնություն են կիրառել մանկահասակ երեխաների հանդեպ, երեխաներից մեկը մահացել է 4 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորվելՆոր տեղեկություններ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակիցԱվելի շահեկան է ունենալ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման վատ բարեկամներ, քան Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման հակառակորդներՈղբերգական դեպք ԵրևանումՊետք է ձերբազատվենք միֆերից, թե ինչ-որ մեկը մեզ ինչ-որ բան է պարտք. Ռուբեն Վարդանյան 24 ժամ ջուր չի լինելուՄեր ուժը մեր ներքին միասնականության մեջ է. Ռուբեն Վարդանյան ՀՀ ՊՆ հաղորդագրություն է տարածել Ահազանգ ՄեղրիիցԿրկին երկրաշարժԽուճապի չմատնվել. ԱԻՆ-ից տեղեկկացնում ենԹելեգրամյան ալիքները գրում են սահմանին ադրբեջանական զորքերի ակտիվության մասին Ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր Խոշոր հրդեհ Երևանում Հայաստանում ձյուն է տեղումՁյուն, բուք, մերկասառույց. օդի ջերմաստիճանը կնվազիՀԷՑ-ը տեղեկացնում է՝ լույս չի լինելու Մահացել է Համլետ Մելքոնյանը Մենք հավերժ ապրելու ենք հայրենի Զանգեզուրում․ Ալիև Պուտինը նոր օրենք է ստորագրել Վաղը երկար ժամանակով լույս չի լինելուՆախադպրոցական և դպրոցական հաստատությունները կփակվե՞ն Ողբերգական դեպք Գեղարդ վանքի տարածքում․ հայտնաբերվել է այնտեղ միշտ նվագող տղամարդու դին Նոր հաղորդագրություն ԱրցախիցԱդրբեջանցիները կրակ են բացել18-ամյա երիտասարդը կտրել է 16-ամյա նախկին սիրեցյալի պարանոցը (տեսանյութ) Արգելափակման միակ դրական կողմը...Որ մարզերում ձյուն կգա. ինչպիսին կլինի առաջիկա օրերի եղանակը
Ամենադիտված