Համացանցում են հայտնվել դատավոր Լիլիթ Կատվալյանի գեղեցկուհի դստեր լուսանկարները Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց»-ում Ադրբեջանը նոր առաջարկ է ներկայացրել Արցախին Ի՞նչ է կատարվել իրականում․ ինչու է հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Հայտնի է, թե Երևանը, որ տեղն է զբաղեցնում աշխարհի ամենաանվտանգ քաղաքների ցանկում Ֆորում․ «Նորարարական ֆինանսական գործիքների դերը կանաչ բիզնեսի զարգացման գործում» Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը 5 ֆուտբոլիստներ լքել են Հայաստանի հավաքականի ճամբարը Ադրբեջանցիները մարտական դիրքերից կրակում են


Ողբերգական հրդեհից մահացած 15 զինծառայողներից 14 դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք  ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գեղարքունիքի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 14 դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում, իսկ մահացած մեկ զինծառայողի դին հայտնաբերվել է կացարանի նախասրահում` ննջասենյակի մուտքի դիմաց: Այս մանրամասները Հանրային հեռուստատեսության եթերում հայտնել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` փրկարար ծառայության ներկայացուցիչ Արսեն Սարոյանի` Հանրայինի եթերում հնչեցրած վարկածը, թե բոլոր զինծառայողների դիերը մահճակալների վրա են եղել, ցուցմունքով հերքվել է։ Նա իր ցուցմունքում նշել է, որ ինքը դեպքի պահին դեպքի վայրում չի եղել, բանավոր հաղորդված տեղեկություններն էլ, որ զինվորները ննջասենյակում են հայտնաբերվել, այլ կերպ է ընկալել։

Դատախազությունը նաև ստուգում է մահացած զինծառայողների հարազատների պնդումները, թե կապիտան Եղիշե Հակոբյանի և զինվորների միջև լարված հարաբերություններ են եղել: Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանի խոսքով` Եղիշեն այդ կացարանում չի ապրել, զինվորների հետ շատ շփվելու հնարավորություն չի ունեցել։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրել էր պաշտոնական վարկածը, ըստ որի՝ սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը եւս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Ընդհանրապես, այդ դեպքի հետ կապված հանրության մոտ բազմաթիվ հարցադրումներ են առաջանում, օրինակ, ինչո՞ւ պատշաճ կեցավայրում չեն ապրել զինվորները , այլ գյուղական տանը, որը չի համապատասխանել զորանոցի անվտանգության չափանիշերին։

Հանրությունը վրդովված է նաեւ նրանից, որ պաշտպանության նախարարը այդպես էլ չի այցելել դեպքի վայր:

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։ Հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է նոր քրեական վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

Նախաձեռնված վարույթի շրջանակում օրեր առաջ ձերբակալվել, ապա կալանավորվել էր զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն,

Նշենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը եւ զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը. երկուսն էլ կալանավորված են:

Արդեն ժամանակն է, որ կանանց դերը տեսանելի լինի մեր իրականությունում. Մանե Թանդիլյանը հանդիպել է ՀԱՀ ուսանողների հետ Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց»-ումԱդրբեջանը նոր առաջարկ է ներկայացրել ԱրցախինԻ՞նչ է կատարվել իրականում․ ինչու է հրաժարվում ՀՀ քաղաքացիությունիցՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱրդեն հեռավոր թվացող 2015 թվականին, երբ մեկնարկեց արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեսադիտարկման համակարգերի տեղակայումն, այն ուներ կոնկրետ հաշվարկ.Աբրահամյան Հայտնի է, թե Երևանը, որ տեղն է զբաղեցնում աշխարհի ամենաանվտանգ քաղաքների ցանկում Ֆորում․ «Նորարարական ֆինանսական գործիքների դերը կանաչ բիզնեսի զարգացման գործում» Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը 5 ֆուտբոլիստներ լքել են Հայաստանի հավաքականի ճամբարը Հայտնի է Գեղարքունիքի մարզում մահացած պարեկի մահվան պատճառըԱդրբեջանցիները մարտական դիրքերից կրակում ենՀայտնի է դատավոր Լիլիթ Կատվալյանի դստեր մահվան պատճառըԼավրովի կոչըՑուրտ, բուք, մերկասառույց. օդի ջերմաստիճանը կնվազի 15-19 աստիճանովՈղբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ ավագ պարեկը, ով 1 օր առաջ նշանադրվել էր, հանկարծամահ է եղել Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն տարածեց Տուժել է 68, զոհվել՝ 16 մարդ. ԱԻՆԳեղարքունիքից տեղեկացնում ենԱդրբեջանցիները փորձել են կրկին առաջխաղացում ունենալ. ՊԲ-ն կանխել էԱրտակարգ իրավիճակ Հաղթանակի կամրջի վրաՔիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցավ Հայաստանում Ինչ իրավիճակ է ԻշխանասարումՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Երևանում պետք է իշխանափոխություն լինի, ցույց տանք, որ արժանապատվություն ու ինքնասիրություն ունենք. Մանե ԹանդիլյանՀարկային ի՞նչ քաղաքականություն են վարում Հայաստանն ու Վրաստանը ՏՏ ոլորտում․ համեմատական ակնարկ Անդրանիկ Ամիրջանյանը միացել է «Ապրելու երկիր» կուսակցությանը 1 օր ջուր չի լինելուՍիսիան և Անի համայնքներում ՔՊ-ն հաղթել է․ ԿԸՀ-ն նախնական արդյունքներն է հրապարակել Մոպեդի վրայից վայր ընկած ու վրաերթի հետեվանքով տեղում մահացածները մայր ու դուստր էին. վիրավորը՝ ընտանիքի հայրը Երևանում և 4 մարզերում երկար ժամանակով լույս չի լինի Տղաները կրկին աջակցության կարիք ունեն. ՀՖՖ Երկրաշարժ՝ ՀայաստանումԻնչպե՞ս է հաշվարկվում կենսաթոշակը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Շահումյան գյուղում բախվել են «Mercedes-Benz C-Class»-ը և «VAZ-2107» մակնիշների մեքենաները․ կա տուժած Ադրբեջանական ագրեսիան գնալով առավել վտանգավոր բնույթ է ստանում. Աբրահամյան Փոխարժեքներն այսօր Յուրա Մովսիսյանը՝ Հայաստան-Թուրքիա խաղի մասինՄահացել է դատավոր Լիլիթ Կատվալյանի դուստրը Նիկոլի անցկացրած արդար ու թափանցիկ ընտրությունների պատկերը սա է. Հենրիխ Դանիելյանը լուսանկարներ է հրապարակելԱդրբեջանցիները մարտական դիրքերից կրակում են Չմտածեք` միայն ռելոկանտներն են. Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում միացել է աղբ հավաքող քաղաքացիներին «Խորը ցավով ուզում եմ տեղեկացնել, որ Սերոժը այս գիշեր բռնեց երկնի ճամփան»․ Դավիթ Սերոբյան Թուրքիայի ֆուտբոլի մարզիչը շնորհակալություն է հայտնել հայերին. արձագանքը բացասական է եղել Մտահոգիչ տեղեկություններ Արցախից Ահազանգ` Սիսիանից Գոռգոռոցներ, վիճաբանություն․ Անիում ՏԻՄ ընտրությունները ևս բավական լարված են ընթանումԱնցել են պարկեշտության բոլոր սահմանները. ԼավրովԱյսպիսի համատարած անկարողության մեջ էլ ապրում ենք․ Շարմազանով
Ամենադիտված