ԱԺ-ն փակ նիստում կքննարկի ՀՀ ԶՈՒ-ում ստեղծված իրավիճակը. զեկույցով հանդես կգա Սուրեն Պապիկյանը
ՔաղաքականությունՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ազգային ժողովը որոշում է կայացրել փակ նիստով քննարկել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի ընդհանուր թվի առնվազն 1/5 պաշտոնական գրությամբ առաջարկել է «Հասարակական հետաքրքրություն ներկայացնող Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները հրատապ թեմայով» քննարկումը անցկացնել փակ նիստով։
Քննարկման ընթացքում հարակից զեկուցմամբ հանդես կգա ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: