Գորիսից տեղեկացնում են Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և մարզերում Երևանում բեռնատար գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն․ նա տեղում մահացել է Ի՞նչ են պայմանավորվել Միրզոյանն ու Լավրովը Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արևմուտքի՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև վեճ գցելու անթաքույց փորձերը դատապարտված են ձախողման. Լավրով Արտարժույթների փոխարժեքները՝ այսօր Ադրբեջանցի ըմբիշի մարզիչները ներողություն են խնդրել մեզնից. Արմեն Բաբալարյանը՝ Բուխարեստում գրանցված միջադեպի մասին Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա մի կետ, որ Ադրբեջանը խախտած չլինի. Միրզոյանը՝ Լավրովին Ողբերգական լուսաբաց Թուրքիայի համար


Մինչև 3 միլիոն դրամ․ որոշ տուգանքներ կխստացվեն

Սպորտ

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվում է վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ սահմանել շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ, առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելու, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելու, ինչպես նաև կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար։

Iravaban.net-ը հայտնում է, որ նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածում (Շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելը)՝ կատարել հետևյալ փոփոխությունները․

1․ Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելու կամ վերակառուցելու կամ տեղադրելու կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելու համար տուգանք սահմանել 700․000-1․500․000 դրամի չափով, որը ներկայումս կազմում է 500․000-1․000․000 դրամ։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելու դեպքում տուգանք սահմանել սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100․000 դրամի չափով:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կատարելու հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից՝ սահմանել տուգանք 2․000․000-2․500․000 դրամի չափով, որը ներկայումս կազմում է 1․500․000-2․000․000 դրամ։

4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելու համար սահմանել տուգանք 2․500․000-3․000․000 դրամի չափով, որը ներկայումս կազմում է 2․000․000-2․500․000 դրամ։

Բացի այդ, նախատեսվում է փոփոխություն կատարել նաև ՎԻՎՕ 154-1 հոդվածում, որով տուգանք է սահմանված կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար։

Նախատեսվում է, որ կառուցապատումը՝ կառուցումը, վերակառուցումը և (կամ) քանդումը, համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը կառաջացնի տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի (նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկված ծախսերի) 3 տոկոսի չափով՝ ներկայիս 1 տոկոսի փոխարեն։

Տուգանքը նշանակելուց հետո` նոր սահմանված ժամկետում, կառուցապատումը չավարտելը կառաջացնի տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի (նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկված ծախսերի) 15 տոկոսի չափով՝ ներկայիս 10 տոկոսի փոխարեն։

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է բարելավել և խթանել Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինության ոլորտի օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը, էականորեն նվազեցնել շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու դեպքերը։

Գորիսից տեղեկացնում ենԵրկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և մարզերում «Ապրելու երկիրը» վարչախմբին իշխանազրկելու հաջող օրինակներ ունի Օնիկ Գասպարյանին Քոչարյան Անդրանիկի գովեստի խոսքե՞րն են բավարարել․ Աբրահամյան ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Միրզոյան-Լավրով հանդիպումից Ընտրություններին հանդես ենք գալու հաղթող թիմով․ Առաքելյանը՝ ՏԻՄ ընտրությունների, քաղաքապետարանում հնարավոր չարաշահումների մասին2023թ․-ի հունվարի վիճակագրական տվյալները փաստում են, որ հանքարդյունաբերության ոլորտում արտադրանքի անկում է արձանագրվել․ պղնձի, ցինկի, մոլիբդենի խտանյութերի արտադրությունները նվազել ենԵրևանում բեռնատար գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն․ նա տեղում մահացել էԻ՞նչ են պայմանավորվել Միրզոյանն ու Լավրովը Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելՉինաստանի Շանսի լեռը վերածվել է տեխնոլոգիական հրաշքի Արևմուտքի՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև վեճ գցելու անթաքույց փորձերը դատապարտված են ձախողման. Լավրով Իսկ ինչո՞ւ է մինչև այժմ լուռ Օնիկ Գասպարյանը. Տիգրան Աբրահամյան Բաքու-Ստեփանակերտ VS Բելգրադ-Պրիշտինա. Աշոտյան Արտարժույթների փոխարժեքները՝ այսօրԱդրբեջանցի ըմբիշի մարզիչները ներողություն են խնդրել մեզնից. Արմեն Բաբալարյանը՝ Բուխարեստում գրանցված միջադեպի մասին Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա մի կետ, որ Ադրբեջանը խախտած չլինի. Միրզոյանը՝ Լավրովին Ողբերգական լուսաբաց Թուրքիայի համարԵրևանը շանտաժի է ենթարկում Մոսկվային․ կոշտ արձագանք՝ ՌԴ-իցՓլուզվել է օդանավակայանի տանիքը․ կան տասնյակ տուժածներ3 զոհ, 1 վիրավոր. Հրազդանից տեղեկացնում են29-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել Տեսեք՝ ոնց են Մագան ու Կարենը խմում ու ուրախանում Ագնեսա Շահնազարյանի ծնունդին Խաշթառակում հարազատները բռնություն են կիրառել մանկահասակ երեխաների հանդեպ, երեխաներից մեկը մահացել է 4 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորվելՆոր տեղեկություններ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակիցԱվելի շահեկան է ունենալ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման վատ բարեկամներ, քան Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նման հակառակորդներՈղբերգական դեպք ԵրևանումՊետք է ձերբազատվենք միֆերից, թե ինչ-որ մեկը մեզ ինչ-որ բան է պարտք. Ռուբեն Վարդանյան 24 ժամ ջուր չի լինելուՄեր ուժը մեր ներքին միասնականության մեջ է. Ռուբեն Վարդանյան ՀՀ ՊՆ հաղորդագրություն է տարածել Ահազանգ ՄեղրիիցԿրկին երկրաշարժԽուճապի չմատնվել. ԱԻՆ-ից տեղեկկացնում ենԹելեգրամյան ալիքները գրում են սահմանին ադրբեջանական զորքերի ակտիվության մասին Ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր Խոշոր հրդեհ Երևանում Հայաստանում ձյուն է տեղումՁյուն, բուք, մերկասառույց. օդի ջերմաստիճանը կնվազիՀԷՑ-ը տեղեկացնում է՝ լույս չի լինելու Մահացել է Համլետ Մելքոնյանը Մենք հավերժ ապրելու ենք հայրենի Զանգեզուրում․ Ալիև Պուտինը նոր օրենք է ստորագրել Վաղը երկար ժամանակով լույս չի լինելուՆախադպրոցական և դպրոցական հաստատությունները կփակվե՞ն Ողբերգական դեպք Գեղարդ վանքի տարածքում․ հայտնաբերվել է այնտեղ միշտ նվագող տղամարդու դին Նոր հաղորդագրություն ԱրցախիցԱդրբեջանցիները կրակ են բացել18-ամյա երիտասարդը կտրել է 16-ամյա նախկին սիրեցյալի պարանոցը (տեսանյութ)
Ամենադիտված