Առեղծվածային դեպք՝ Կոտայքում. ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը․ Ալիևը՝ Զանգեզուրի միջանցքի մասին Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Ես պնդում եմ, որ դիրքերի հետքաշում է եղել, կոնկրետ դիրքն էլ ասում եմ. Գեղամ Մանուկյան Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․ Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Նարեկ Մանասյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը․ բռնցքամարտի ԵԱ. Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր» Տավուշ առ Տավուշ հասնելու են մեր տներին․ հարցում


Արցախի հարցն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ. Ռուբեն Վարդանյանի ամփոփումը

Վերլուծություն

Ադրբեջանը, Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միջանցքը փակելով, նպատակ ուներ մեկուսացնել Արցախի հայերին։ «Դա ճնշման գործիք էր մեզ խեղճացնելու, մեր կամքը կոտրելու ու Արցախից մեզ դուրս հանելու համար: Բայց Ադրբեջանը ոչ միայն չհասավ իր նպատակին, այլև այդ քայլն ունեցավ հակառակ արդյունք»: Այս մասին գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Նրա խոսքով, դա սթափեցրեց մեզ բոլորիս, եկավ հիշեցնելու, որ մենք, մեր բոլոր տարբերություններով հանդերձ, նույն նպատակն ունենք՝ արժանապատիվ ու խաղաղ ապրել մեր հայրենիքում:

Նախկին պետնախարարը ներկայացրել է 100 օրվա արդյունքները.

-Դիմադրություն: Չնայած զրկանքներին ու ծանր ձմռանը՝ Արցախի ժողովրդի բացառիկ տոկունությունն ու անկոտրում կամքը ցույց տվեց, որ իրենք պատրաստ են դիմադրել ճնշումներին ու շարունակել 35 տարի առաջ սկսված պայքարը:

-Համախմբում: Ճգնաժամը մեզ համար համախմբման յուրահատուկ ժամանակահատված դարձավ: Դեկտեմբերի 25-ի հանրահավաքով ժողովուրդը ցույց տվեց, որ պատրաստ է համախմբման:

-Արժանապատիվ դիմակայում։ Մեր տղաները մարտի 5-ին արժանի հակահարված տվեցին ադրբեջանական ահաբեկչական գործողություններին՝ ցույց տալով, որ եթե պայքարում ես ոգով ու կամքով, քեզ հաղթել հնարավոր չէ։ Այդ արժանապատվության օրինակով մենք պետք է առջանորդվենք։

-Միջազգային ուշադրություն: Մենք կարողացանք գրավել միջազգային հանրության, տարբեր երկրների և միջազգային կառույցների ուշադրությունը, լսելի դարձնել Արցախի ձայնը աշխարհում:

-Կողք կողքի, բայց ոչ միասին: Ադրբեջանի այս գործողությունները ցույց տվեցին, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության ներքո: Արցախի կարգավիճակը պետք է որոշվի այստեղ ապրող մարդկանց կամարտահայտման իրավունքի իրացման հիման վրա:

-Սփյուռքի արձագանք: Արցախի ուժը Հայկական աշխարհին ստիպեց ավելի մեծ ուշադրություն դարձնել Արցախին և տարբեր հարթակներում բարձրացնել Արցախի հարցը:

-Արցախի հարցն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ: Ադրբեջանին չհաջողվեց հասնել իր ծրագրերի իրականացմանը և ցույց տալ, որ Արցախի հարցն իր ներքին խնդիրն է:

-Միջազգային դատապարտում: Միջազգային մի շարք կառույցներ դատապարտեցին Ադրբեջանի գործողությունները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ու ՄԱԿ–ի արդարադատության դատարանը որոշում կայացրեցին՝ պահանջելով անհապաղ վերականգնել Հայաստանի հետ կապը:

-Ինվետարիզացիա: Ճգնաժամը թույլ տվեց գնահատել մեր թույլ կողմերը և հասկանալ, թե ինչ է պետք է անել՝ դրանք ուժեղացնելու համար:

-Բացթողումներ: Ի հայտ եկավ նաև «հարց լուծողներ» և «իրավիճակից օգտվողների» մի զանգված, որոնք այդպես էլ չգնահատեցին և չհասկացան իրավիճակի ողջ լրջությունը:

-Խուսափում կոլապսից: Ծանր ձմռան, էներգետիկ ճգնաժամի, մյուս բոլոր ոլորտներում առաջացած դժվարությունները հնարավոր եղավ հաղթահարել առանց կոլապսի:

Ռուբեն Վարդանյանի գնահատմամբ, շարունակվող շրջափակումը մեզ կրկին հիշեցնում է՝ Արցախի համար պայքարելու ենք միշտ, քանի կանք ու ապրում ենք: «Մեր ճանապարհը հեշտ չէ, բայց դա նաև մեզ սովորեցրել է լինել աներևակայելի համառ: Սա հերթական անգամ ցույց տվեց նաև, որ արցախյան հարցը ոչ միայն Արցախում ապրող հայերի, այլ ողջ հայության հարցն է: Ես ավելի քան վստահ եմ, որ եթե մենք գործենք Արցախ, Հայաստան, Սփյուռք միասնության մեջ՝ հստակ նպատակով ու տեսլականով, մեզ հաղթել ոչ ոք չի կարողանա»,- նշել է նա:

Սերինե Բադալյան

Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըԱռեղծվածային դեպք՝ Կոտայքում. ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը․ Ալիևը՝ Զանգեզուրի միջանցքի մասին Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա», ամիսներ առաջ էթնիկ զտում էին անում Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-իցԵս պնդում եմ, որ դիրքերի հետքաշում է եղել, կոնկրետ դիրքն էլ ասում եմ. Գեղամ Մանուկյան Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Նարեկ Մանասյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը․ բռնցքամարտի ԵԱ.Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր» Տավուշ առ Տավուշ հասնելու են մեր տներին․ հարցում Առաջին սահմանային սյունն է տեղադրվել Ադրբեջանի և Հայաստանի սահմանինՔիչ առաջ Փաշինյանը գրառում է կատարել և լուսանկար հրապարակելԲաքուն համաձայն է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում Էս սահմանազատում-սահմանագծում կոչված գործընթացին ոչ մեկդ մի մասնակցեք, տղե՛րք ՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Բագրատ Սրբազանը՝ Սասուն Միքայելյանին․ «Հավաքեք ձեզ» Փակվեց Երևան- Դիլիջան ճանապարհը ԲԱՑԱՌԻԿ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Արտակարգ իրավիճակ Արարագածոտնի մարզում․ կա 7 վիրավորՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Էրդողանը կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարԵրկրաշարժ Ադրբեջանի տարածքում ԵԿՄ մեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ Կա 2 վիրավորՍենց կզած ինչքա՞ն պիտի մնանք. եկեղեցի, գերեզման, սաղ բաժանում ա. կռվենք, ախպեր. սևանցիներ «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Պատերազմից չենք վախենում, պատերազմը պտի կառավարության դեմը լինի. Սևանում վիճակը լարված է Երևան- Սևան մայրուղին փակ է․ թեժ իրավիճակՍահմանամերձ Կիրանցում դասադուլ է Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. Պետրոսյան ՀԻՄԱ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՇՏԱՊ. Լարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահման Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Ամենադիտված