Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք Չալաբյան Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» Բերման ենթարկված կիրանցեցիներին ազատ են արձակվում


Սուրեն Պապիկյանի նոր հրամանն այսօր ուժի մեջ է մտնում

Life

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 29-ին հրաման է ստորագրել՝ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին hավելավճարի հաշվարկման կարգը և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը սահմանելու մասին։

Iravaban.net-ը հայտնում է, որ նշված հրամանը ապրիլի 9-ին ուժի մեջ է մտնում։

ԿԱՐԳ

ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՊԱՅԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

1. Սույնով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին (այսուհետ՝ զինծառայող) ատեստավորման արդյունքներով hավելավճարի հաշվարկման, ներառյալ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու, և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հետ կապված հարաբերությունները (այսուհետ՝ կարգ):

2. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 47-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում նախատեսված՝ «ենթակա է հաշվարկվելու հավելավճար» եզրակացությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման հավելվածի (այսուհետ՝ որոշում) 38-րդ կետի համաձայն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչությունը (այսուհետ՝ գլխավոր վարչություն) կազմում է ատեստավորման արդյունքներով որակավորված զինծառայողների անվանացուցակ, որում նշվում են զինծառայողի ծառայության վայրի զորամասը (զինվորական կառավարման մարմինը), զինծառայողի զինվորական կոչումը, ազգանունը, անունը և հայրանունը, զբաղեցրած զինվորական պաշտոնը, խումբը և ատեստավորման հանձնաժողովի եզրակացության համարը, կայացման օրը, տարին, ամիսը և ուղեկցող գրությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետային վարչություն (այսուհետ՝ ֆինանսաբյուջետային վարչություն):

3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված անվանացուցակը ստանալու հիման վրա ֆինանսաբյուջետային վարչությունն ապահովում է օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի և որոշման 3-րդ կետի համաձայն ատեստավորմանը կամավոր մասնակցած զինծառայողի ատեստավորման օրվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով և որոշման 4-րդ կետով սահմանված պարտադիր ատեստավորում անցած զինծառայողի դեպքում՝ զինվորական պաշտոնի նշանակվելու օրվանից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 166-Ն որոշմամբ սահմանված համապատասխան չափով հավելավճարի հաշվարկման և վճարման գործընթացը՝ զինծառայողի դրամական ապահովության վճարման հետ միաժամանակ:

4. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված կարգով իրականացվում է նաև ատեստավորման արդյունքներով օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում նախատեսված՝ «ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացություն կայացված զինծառայողի հավելավճարի հաշվարկման և վճարման գործընթացը:

5. Զինծառայողին հաշվարկված հավելավճարի վճարումը նույն չափով շարունակվում է զինծառայողին օրենքի 37-րդ հոդվածով սահմանված հիմքերով հավասար կամ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով սահմանված հիմքերով ցածր զինվորական պաշտոնի կամ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն զինվորական պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու դեպքերում՝ եթե համապատասխան զինվորական պաշտոնները հանդիսանում են մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող: Զինծառայողին հաշվարկված հավելավճարի վճարումը նույն չափով շարունակվում է նաև օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված հիմքով զինվորական պաշտոնից ազատելու դեպքում՝ հաշվի առնելով օրենքի 61-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջները:

6. Զինծառայողին հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցվում է զինծառայողին՝

1) պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու դեպքում՝ արձակման օրվանից.

2) զինվորական պաշտոնից ազատելու և մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոնի նշանակելու դեպքում՝ պաշտոնից ազատելու օրվանից.

3) օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ կամ 9-րդ կետերում սահմանված հիմքերով կամ 3-րդ մասի համաձայն զինվորական պաշտոնից ազատելու դեպքերում՝ պաշտոնից ազատելու օրվանից.

4) օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում սահմանված հիմքով զինվորական պաշտոնից ազատելու դեպքում՝ պաշտոնից ազատելու օրվանից.

5) օրենքի 44-րդ հոդվածով սահմանված այլ պետական մարմին տեղափոխելու դեպքում՝ տեղափոխման կապակցությամբ զինվորական պաշտոնից ազատելու օրվանից.

6) օրենքի 45-րդ հոդվածով սահմանված այլ մարմին գործուղելու դեպքում՝ գործուղման կապակցությամբ զինվորական պաշտոնից ազատելու օրվանից.

7) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդ հատկացնելու դեպքում՝ արձակուրդ հատկացնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից.

8) օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ատեստավորման արդյունքներով «ենթակա չէ հաշվարկվելու հավելավճար» եզրակացություն կայացվելու դեպքում՝ եզրակացության կայացման օրվան հաջորդող ամսվա 1-ից.

9) «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանված կարգով «նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կամ «պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով» կամ «զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով» կամ «հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում» կարգապահական տույժ տալու դեպքում՝ կարգապահական տույժն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից.

10) սույն կետի 9-րդ ենթակետում չնախատեսված և «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանված այլ կարգապահական տույժը կրելու ժամկետի ընթացքում նոր կարգապահական խախտում թույլ տալու համար կարգապահական տույժ տալու դեպքում՝ վերջինը տրված կարգապահական տույժն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից.

11) «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն «նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժը կրելու ժամկետի ընթացքում նոր կարգապահական խախտում թույլ տալու համար կարգապահական տույժ տալու հիմքով զինվորական պաշտոնից ազատելու և ցածր զինվորական պաշտոնի նշանակելու դեպքում՝ պաշտոնից ազատելու օրվանից:

7. Անհարգելի պատճառով ծառայության չներկայացած օրերի համար զինծառայողին հավելավճար չի հաշվարկվում:

8. Սույն կարգի 6-րդ կետի 3-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի ծագման օրվանից հետո զինծառայողին կրկին մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող հավասար կամ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող ցածր զինվորական պաշտոնի նշանակելու պարագայում վերսկսվում է զինծառայողին մինչև զինվորական պաշտոնից ազատելը հաշվարկված հավելավճարի վճարումը՝ պաշտոնի նշանակելու օրվանից:

9. Սույն կարգի 6-րդ կետի 11-րդ ենթակետով նախատեսված դեպքի ծագման օրվանից հետո զինծառայողին կրկին մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող հավասար զինվորական պաշտոնի նշանակելու պարագայում վերսկսվում է զինծառայողին մինչև զինվորական պաշտոնից ազատելը հաշվարկված հավելավճարի վճարումը՝ պաշտոնի նշանակելու օրվանից:

10. Սույն կարգի 6-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված դեպքում արձակուրդից վերադառնալու, իսկ 9-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանված կարգով կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու պարագայում, բացառությամբ «պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով» կարգապահական տույժի, վերսկսվում է զինծառայողին հաշվարկված հավելավճարի վճարումը՝ համապատասխանաբար արձակուրդից վերադառնալու կամ կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից: «Պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով» կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու դեպքում զինծառայողին հաշվարկված հավելավճարի վճարումը վերսկսվում է՝ եթե զինծառայողը կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու օրվա դրությամբ զբաղեցնում է մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական պաշտոն կամ կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու օրվանից հետո օրենքով սահմանված կարգով նշանակվել է մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական պաշտոնի:

11. Սույն կարգի 8-րդ, 9-րդ կամ 10-րդ կետերը կիրառելի չեն այն զինծառայողի նկատմամբ, որին այդ կետերի համաձայն զինվորական պաշտոնի նշանակելու օրվա դրությամբ լրացել է զինծառայողի՝ օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված պարտադիր ատեստավորման եռամյա ժամկետը, որի պարագայում զինծառայողին հավելավճարի հաշվարկումն իրականացվում է նրա ատեստավորման արդյունքներով «ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացություն կայացվելու դեպքում:

12. Սույն կարգի 6-րդ կետի 8-րդ ենթակետով նախատեսված դեպքում հավելավճարը դադարեցնելու ամսվա 1-ից զինծառայողի համար վերսկսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն որոշմամբ սահմանված լրավճարի հաշվարկումը՝ ըստ զինծառայողի զբաղեցրած զինվորական պաշտոնի խմբի, զինվորական կոչման և ստաժի համար սահմանված չափով:

13. Սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում սահմանված դեպքերի և 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ ու 12-րդ կետերում սահմանված հանգամանքների ծագման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում իրավասու ստորաբաժանումը կամ պաշտոնատար անձն այդ մասին գրավոր տեղեկացնում է ֆինանսաբյուջետային վարչությանը:

Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» Բերման ենթարկված կիրանցեցիներին ազատ են արձակվում «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Բագրատ սրբազանը ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Տղամարդիկ բերման են ենթարկվել այն հատվածից, որտեղ հերթապահություն էին իրականացնում. գյուղապետՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» «Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան». Կիրանցում լարված է Կիրանց-Ոսկեպարհ ճանապարհից բերման է ենթարկվել 31 քաղաքացի Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆԱրման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Սև բերետավորները ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներինՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ծրագրերը Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը 2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՍյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացելՎարչապետը Կիրանցի ժողովրդին ասել է, որ 7 օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն․ Միհրան Մախսուդյան Մենք ստիպված էինք խաղաղության հասնել պատերազմի միջոցով․ ԱլիևՄայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Բերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու. Ոսկան ՍարգսյանՂրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել Զանգեցի որդուս ու լսեցի տարօրինակ ձայներ, գոռում էին, ասաց՝ «մամ, պիտի պինդ մնաս, դեպք է եղել, բոլորը այրվում են» Գեղարքունիքում ականազերծման աշխատանքներ չեն արվում․ ՊՆ Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցելՀաղարծին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Առկա է Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում ՈՒՂԻՂ. Կիրանցից ի՞նչ տարածքներ են անցնում Ադրբեջանին
Ամենադիտված